Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ եք զոռով մեզ վռնդում երկրից». (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 19,2015 23:19

Այսօր Գյումրիում հոսանքի թանկացման դեմ հանրահավաք –երթի մասնակիցները Թատերական հրապարակից Շիրակի մարզպետարանի շենքի մոտ հասնելուն պես բացականչեցին. «Հասանք վերին իշխանություններին, բայց էդքան էլ վերեւ չեն , հիմա կիջնեն»:

Մարզպետարանի շենքը շրջափակել էին ոստիկանները, այստեղ էր եկել նաեւ Շիրակի նոր ոստիկանապետ Գրիգոր Ամիրխանյանը՝ իր նորանշանակ տեղակալ Վահրամ Ենոգյանի հետ: Երիտասարդների մի մասը փորձեց նստացույց անել, ոստիկանները իրար խառնվեցին ու խոչընդոտեցին:

Վայրկյաններ անց ներքեւ իջավ Շիրակի մարզպետարանի ողջ աշխատակազմը՝ վարչության պետերը փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի, աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանի ու Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի պատասխանատու Սահակ Մինասյանի գլխավորությամբ: Բողոքավորների մի մասը հորդորում էին արագ հեռանալ, որովհետեւ մարզպետարանում անելիք չունեն, ըստ նրանց, այս ամենի մեղավորը Սերժ Սարգսյանն ու նրա դրածոներն են: Սակայն հետաքրքիր զրույց ծավալվեց նստացույցի փորձ արած երիտասարդների ու մարզպետարանի պաշտոնյաների միջեւ:

Nune_2 Nune_3 Nune_4 Nune_5 Nune_6 Nune_7 Nune_8

Տնտեսագետ Կարեն Պետրոսյանը Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանին հարցրեց, թե ո՞նց է պատկերացնում լուծումը, երբ Շիրակի մարզը թաղված է աղքատության մեջ, իսկ սա նշանակում է մարդկանց սովի դատապարտել: Մի երիտասարդ էլ կողքից նախատում էր՝ ասելով՝ ինչո՞ւ եք զոռով մեզ վռնդում երկրից: Շիրակի փոխմարզպետը, տեսնելով բորբոքված, սակայն իրավացի պահանջ ներկայացնող երիտասարդներին, նրանց փոխանցեց, որ ինքը ուշադիր լսեց ու որպես տարածքային կառավարման մարմին՝ բոլոր պահանջները կներկայացնեն պատկան մարմիններին:

Մի տարեց տղամարդ էլ, մոտենալով Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանին, նեղվեց. «Ժողովրդին ստրուկի տեղ են դրել, ծիրանը արդեն ոտքի տակ է գնում, իսկ ես չեմ կերել, իսկ Սերժիկի կնիկը կերել է…»: Աշխատակազմի ղեկավարը, վատ զգալով ու կարմրելով պապիկի խոսքերից, ասում էր, թե դուք ի՞նչ գիտեք, ով, ինչ է կերել: Նրան հորդորում էր ձեռքերով չխոսել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930