Քաղաքացիական հագուստով անձիք Ազատության հրապարակի հարակից տարածքից բերման են ենթարկել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի մասնակցիներ Անտոն Իվչենկոյին և Հայկ Սարգսյանին։
Ինչպես Epress.am֊ին փոխանցել է ակցիայի մասնակիցներից մեկը, 22։00֊ի սահմաններում Սարյանի պուրակում Իվչենկոյին և Սարգսյանին մոտեցել են քաղաքացիական հագուստով անձիք և առանց ներկայանալու և բացատրության երիտասարդներին փորձել են ուժով տաքսի նստեցնել։ Նրանց ընկերները պահանջել են ներկայանալ, որից հետո քաղաքացիական հագուստով անձանցից մեկը ցույց է տվել ոստիկանության գնդապետի վկայական։ Իվչենկոյին և Սարգսյանին տարել են ոստիկանության Կենտրոնի բաժին։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ` Epress.am-ի կայքում