Երեւանի «Դինամո» մարզահամալիրի դահլիճում ավարտվեց ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների միջեւ ֆուտզալի առաջնությունը, որի եզրափակչում ՀՀ ոստիկանության զորքերի թիմը համառ պայքարում հաղթեց ՀՀ ոստիկանության Երեւանի քաղաքային վարչությանը: Մրցանակային երրորդ տեղը գրավեց Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գունդը:
Առաջնության նախնական փուլին մասնակցել են ոստիկանության 25 ստորաբաժանումների թիմեր, որոնցում ընդգրկված են եղել 200-ից ավելի ոստիկան ֆուտբոլիստներ: Բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր, մրցանակային եռյակը կազմած թիմերը պարգեւատրվեցին նաեւ մեդալներով, հուշանվերներով, դրամական խրախուսանքներով, առաջնության գործընկեր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից՝ գնդակներով: Իսկ հաղթող թիմին հանձնվեց նաեւ փոխանցիկ գավաթն ու ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ստորագրություններով հուշագնդակ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Ֆուտզալի ՀՀ ոստիկանության առաջնությունում հաղթեց ներքին զորքերի թիմը»
«Ֆուտզալ»-ն ի՞նչ է: