Եվրո 2016-ի ընտրական մրցաշարում Հայաստան-Պորտուգալիա հանդիպման առաջին խաղակեսի ավարտին անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի խաղադաշտ ներխուժելը ծանր հետեւանք է ունենալու Հայաստանի ամբողջ ֆուտբոլային ընտանիքի համար:
Ըստ շրջանառվող լուրերի, ՈՒԵՖԱ-ն խիստ տույժեր է կիրառելու ՀՖՖ-ի նկատմամբ:
Միջադեպի եւ դրա հնարավոր հետեւանքների մասին Aravot.am-ը մեկնաբանություն ստացավ ՀՖՖ առաջին փոխնախագահ/գործադիր տնօրեն Արմեն Մինասյանից:
Կարդացեք նաև
«Միջադեպի հետ կապված զեկույցն արդեն ՈՒԵՖԱ-ում է եւ հարցը դրված է կարգապահական կոմիտեի նիստին: Այդ երիտասարդի կատարածը ակնհայտ երեւույթ է, որը կատարվել է բոլորի աչքի առջեւ եւ հանդիպման տեսուչը ապացույցները ձեռք է բերել տեսանկարահանման միջոցով եւ ՈՒԵՖԱ ներկայացրել համապատասխան զեկույցների հետ միասին: Լուրջ տուգանքներ կլինեն: Տեղի ունեցածը լուրջ նախադեպ է եւ այսուհետեւ Հայաստանի հավաքականի տնային հանդիպումների ժամանակ արդեն ամենափոքր միջադեպը կարող է անհամեմատ ավելի խիստ հետեւանքներ ունենալ, որը կկրեն ոչ միայն հավաքականն ու ֆեդերացիան, այլեւ՝ հայկական ֆուտբոլային ընտանիքը, հայ մարզասերները եւ ընդհանրապես հայ հասարակությունը», – ասաց Արմեն Մինասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Իբր թե Հայաստանի հավաքականը ինչ խաղ է խաղում,որ հայ հանդիսատեսն էլ մի բան «կորցնի»: