Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կատաղի ու անզիջում պայքար Գյումրիում ՝ հոսանքի թանկացման դեմ (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունիս 19,2015 21:21

Այսօր գյումրեցիները, ինչպես եւ հանրապետության մյուս տեղանքների բնակիչները դուրս եկան բողոքի հոսանքի թանկացման դեմ: Բողոքի ակցիան սկսվեց Գյումրու Թատերական հրապարակից, որտեղ հնչեցին ելույթներ, այնուհետ հավաքվածները շարժվեցին դեպի Շիրակի մարզպետարանի շենք:

Նշենք, որ բողոքավորների թիվը գնալով ավելանում էր, նրանց էին միացել քաղաքի գրեթե ողջ մտավորականությունը ՝ճանաչված փաստաբաններ, տնտեսագետներ, դասախոսներ, մեծ թիվ էին կազմում երիտասարդները: Գյումրիում ինքնատիպ էին անգամ ցուցապաստառները, օրինակ` գյումրու բարբառով ցուցապաստառներից մեկի վրա գրված էր «Վառիք թողիք»:

Բողոքի ակցիան սկսեց «Ո՛չ թալանին» նախաձեռնությանը միացած գյումրեցի Վահագն Խաչատրյանը, որը Սերժ Սարգսյանին դիմելով՝ պահանջեց չեղյալ համարել հոսանքի թանկացման որոշումը, այլապես կպահանջեն Սերժ Սարգսյանի ու ողջ վարչակազմի հրաժարականը:

Վերջիններս շարժվեցին դեպի մարզպետարան, սակայն ոստիկանները փորձում էին խոչընդոտել՝ պատճառաբանելով, որ չեն կարող թույլ տալ կենտրոնական փողոցով երթեւեկել, քանի որ միտինգավորների թիվը շատ է:

Սակայն բողոքավորներն անզիջում, կատաղի պայքարի մեջ մտան նրանց հետ՝ ի ցույց դնելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը: Նրանք կարողացան համոզել ոստիկաններին՝ շարժվելով դեպի մարզպետարան:

Նրանք ճանապարհին հայրենասիրական երգեր երգելով ու բացականչելով՝ «Մենք են տերը մեր երկրի», խանութների դիմաց հավաքված ու երթին հետեւող գյումրեցիներից պահանջում էին միանալ իրենց , թույլ չտալ թալանվելու:

Ի նշան համաձայնության՝ փողոցով անցնող մեքենաների վարորդները բարձր ազդանշան էին տալիս:

 

Հասնելով Շիրակի մարզպետարանի շենքի դիմաց՝ բողոքավորները մի քանի րոպե նստացույց արեցին:

IMG_8380 IMG_8382 IMG_8292 IMG_8294

Այստեղ եւս կրքեր բորբոքվեցին, Շիրակի ոստիկանապետը, նրա բոլոր տեղակալները լարված սպասում էին, թե երբ են բողոքավորները հետ դառնալու դեպի Թատերական հրապարակ: Սակայն այդ պահին նստացույցի մասնակիցների հետ զրույցի իջավ մարզպետարանի ողջ անձնակազմը՝ աշխատակազմի ղեկավար Խաչատուր Պողոսյանի ու Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանի գլխավորությամբ:

Նրանք մեկ անգամ եւս լսեցին քաղաքացիների դժգոհությունը, խոստացան մեկ անգամ եւս նրանց ձայնը բարձրացնել վերեւներում, որից հետո նորի միայն բողոքի մասնակիցները հետ նորից հետ գնացին դեպի Թատերական հրապարակ: Երիտասարդները պարում էին ՀԷՑ-ի դեմ ուղղված ռեփ երգի տակ:

Այս անգամ բողոք ակցիան անցավ առանց միջադեպի, ամենայն հավանականությամբ դրանք կշարունակվեն նաեւ մյուս օրերին, քանի որ գյումրեցիները հայտարարել են, թե ղալաթ են արել, թանկացրել են, դեռ կտեսնեն, թե ով է որոշում ընդունողն այս երկրում: Վերջիններս սպասում են իրենց մայրաքաղաքացի գործընկերներին, որպեսզի որոշեն հետագա անելիքները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930