Բաքվում ընթացող Եվրոպական խաղերում Հայաստանի բռնցքամարտիկներն առայժմ անհաջող են հանդես գալիս: Մեր վեց մարզիկներից երեքն արդեն հասցրել են մեկական մենամարտ անցկացնել, որոնք նաեւ վերջինն են եղել նրանց համար:
Երեկ 81 կգ քաշային Նիկոլ Արությունովը պարտվել էր լեհ Յորդան Կուլինսկուն, իսկ այսօր նրա «օրինակին հետեւեցին» 49 քաշային Արտյոմ Ալեքսանյանը, որը միավորներով պարտվեց Իսրայելը ներկայացնող իր հայրենակից Դավիթ Ալավերդյանին եւ 56 կգ քաշային Արամ Ավագյանը, որի մրցակիցը բուլղարացի Ստեֆան Իվանովն էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ