Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց էլեկտրաէներգիայի դեմ թանկացման ակցիան: «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները հանդես եկան ելույթներով: Նրանք իրենց խոսքում նշեցին, որ Հանրային ծառայությունները կարգավորող ծառայության ընդունած թանկացման որոշումը չի կարող վերջնական լինել, որոշում կայացնողները իրենք են լինելու, եւ էլեկտրաէներգիան չի թանկանալու:
Չնայած նախապես հայտարարված էր, որ «մեծ պահանջատիրական երթ» է լինելու, սակայն նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանն ներկաներին ընտրության առաջարկ արեց՝ կամ սկսել երթ, կամ էլ նստացույց անել՝ մինչեւ երկուշաբթի՝ պահանջելով իշխանություններից չեղյալ համարել էլեկտրաէներգիայի մասին թանկացման որոշումը:
Կարդացեք նաև
Չնայած ժողովուրդը պահանջում էր երթ, նախաձեռնության անդամները որոշեցին նստացույց հայտարարել՝ պատճառաբանելով, որ ոստիկանությունն արդեն օրվա երկրորդ կեսից «զինվել է»՝ ճնշելու երթը, եւ բախումներից խուսափելու համար ավելի նպատակահարմար է նստացույցը շուտ սկսել:
Մանրամասները՝ ավելի ուշ:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ