Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել են տաքսու վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները. գործն ուղարկվել է դատարան

Հունիս 19,2015 18:35

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ դանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու  դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Նախաքննությամբ պարզվել են 2015թ. փետրվարի 22-ին Երևան քաղաքի Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում  տաքսի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ կատարված ավազակային հարձակման հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 34-ամյա քաղաքացին փետրվարի 22-ի առավոտյան՝ ժամը 08։00-08։30-ի սահմաններում, «Գարեգին Նժդեհ» հրապարակում վիճել է «Օպել» մակնիշի տաքսի ավտոմեքենայի վարորդի հետ՝ ավտոմեքենան խախտումներով վարելու համար։ Ապա` Բագրատունյաց և Չեխով փողոցների խաչմերուկում, դանակի գործադրմամբ, նույն տաքսու վարորդի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով նրանից հափշտակել է թևնոցը, 13.000 ՀՀ դրամ ու հեռացել։

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին, ինչը հաստատվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարվել է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930