Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ Տերտերյանին. «Դուք նույն լուրջ դեմքով մասնակցում էիք Սուրիկ Խաչատրյանին տաշի-տմպլով դիմավորելու արարողությանը»

Հունիս 19,2015 18:15

ՀՀ ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին օրենքի նախագիծը: Ինչպես նախորդ ելույթի ժամանակ, այսօր ևս ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը քննադատեց նախագիծը: Մասնավորապես նա հայտարարեց, թե օրենքի նախածով ստեղծվելիք խորհուրդը Դիլիջանի քաղաքապետին ու ավագանիին որպես խամաճիկ է վերաբերվելու: Պատգամավորը մտահոգված է, որ ոչ մի տեղ նախագծում ամրագրված չէ, թե խորհուրդը խորհրդակցական մարմին է. «Այս խորհուրդը կոնկրետ անձի, այս պարագայում հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի վերահսկողության տակ է»:

Պարոն Փաշինյանը հիշեցրեց, որ Վաչե Տերտերյանը պարտավորվել էր ներողություն խնդրել, եթե օրենքում մի հատված ցույց տա Նիկոլ Փաշինյանը, որը մտահոգության առարկա է: Պարոն Փաշինյանը օրինակ է բերում այն դրույթը, որում ասվում է, թե Դիլիջանի քաղաքապետը կարող է հիմք չընդունել խորհրդի որոշումը, այլ ոչ թե կարող է ընդունել: Այնուհետև ամրագրում, թե պետք է դրա համար բացատրություններ ներկայացնի:

Նիկոլ Փաշինյանը, դիմելով պարոն Տերտերյանին, ասաց. «Սպասում էի, որ Ձեր խոսքում պետք է խոստացված ներողությունը խնդրեիք, ինչը չտեսանք»: Պարոն Փաշինյանի համար մտահոգիչ է նաև այն, որ ըստ նախագծի խորհրդի առավելագույն հինգ անդամներ կարող է ունենալ ամենամեծ ներդրողը: Այս առիթով նա հեգնեց. «Դե, միանգամից գրեիք հինգ տեղ Ռուբեն Վարդանյանին, էլի»:

Հետո էլ պատմեց, թե երբ Տերտերյանին ասել է, ո՞նց եք նման նախագծերը լուրջ դեմքով ներկայացնում, նա պատասխանել է, որ բոլոր նախագծերն էլ լուրջ դեմքով է ներկայացնում: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց. «Պարոն Տերտերյան, նույն լուրջ դեմքով Դուք Սուրիկ Խաչատրյանին ներկայացրիք Սյունիքի մարզպետ, մասնակցում էիք նրան երգ ու պարով, տաշի-տմբլով Զանգեզուրի մուտքի առաջ դիմավորելու արարողությանը: Հիմա, եթե հարց է ծագում՝ ինչո՞ւ պիտի գոնե լուրջ չլիներ Ձեր դեմքը, պատասխանը պարզ է, այս օրենքը նախորդ գործողությունների նման ուղղակի ձեռառնոցի է»:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանն արձագանքեց. «Խնդրում եմ այդպես բեզապելյացիոննի տոնով մի մեղադրեք: Իհարկե, հասկանում եմ այս ամբիոնի կարողությունները, բայց եկեք հարգենք իրար: Դու ասում եք, ոչ մի տեղ գրված չէ, որ խորհուրդը խորհրդակցական մարմին է, բայց այս քանի օրը դա ենք փորձում ցույց տալ: Կարող եմ նաև նախագծում ցույց տալ»: Դահլիճից արձագանքում էր Նիկոլ Փաշինյանը, պարոն Տերտերյանը հակադարձեց. «Հիմա քննարկումը վերածենք պոլեմիկայի՞: Ցույց կտամ, որ գրված է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930