Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Իրոք, կպայթեն, հիմա իրենք կարկատանի նման են, այստեղ ձգելով՝ այնտեղ պատռվելու է»

Հունիս 19,2015 17:55

Քիչ առաջ ԱԺ-ում քննարկվեց «Պետական պարտքի մասին»  օրենքում փոփոխությունների նախագիծը: Քննարկման ժամանակ ՀՀԿ-ականները պնդում էին, որ Հայաստանը նվազ պարտք ունեցող երկրների ցուցակում է:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ՀՀԿ-ականներին հարց ուղղեց՝ իսկ վերադարձելիության առումով ցուցակում որերո՞րդն ենք. «Մենք վերադարձելիության առումով ենք վերջին տեղերում: Մենք չունենք հեռանկարային որեւէ ծրագիր: Վրացիներն ունեն ներդրումային լիքը ծրագրեր: Իրենք տարածաշրջանային մեծ ծրագրեր են անում եւ գիտեն, որ վերադարձելիքը շատանում է: Իսպանիայի, Իտալիայի, Գերմանիայի օրինակները նայեք, գիտե՞ք ինչ վերադարձելիություն ունեն, դա համար ամբողջ աշխարհը ներգաղթում է այդ երկրներում հետաքրքրություն կա, աշխատուժ է գալիս: Փողը փող է դարձնում, իսկ մեր մոտ փողը վանում է մարդուն երկրից, որովհետեւ պարտքեր են վերցնում, եւ այդ պարտքը այնպիսի վիճակ է ստեղծում քաղաքացու համար, որ լքում է երկիրը: Նա արտադրող չի, փող մուծող չի, իսկ եթե փող մուծող չեն, բյուջեն ինչպե՞ս է լցվելու եւ ինչպե՞ս են փակվելու: Մեր արտահանման ապրանքները, որ դուրս ենք տալիս եւ դրանով ապրում ենք, ոսկին է, ադամանդը, պղինձը: Ստեղծագործություն չկա, որով դու փող ստեղծես ՀՀ-ում»:

Մեր հարցին, որ երբ ԵՏՄ-ին կողմ էին քվեարկում, վստահեցնում էին, որ բավականին լայն հորիզոններ են բացվում մեր առջեւ, ներդրումներ կլինեն, Հայաստանը կդառնա քիմիական արդյունաբերության կենտրոն, այդ հեռանկարները չկա՞ն՝ Արամ Մանուկյանը պատասխանեց. «Հայաստանը հեռանկարային ոչ մի ծրագիր չունի՝ ոչ տուրիստական, ոչ տարածաշրջանային, ոչ աշխատեղերի ստեղծման: Հայաստանում տնտեսության զարգացման ռազմավարություն գոյություն չունի»:

Մեր դիտարկմանը, որ բյուջեն այն աստիճան դատարկ է, որ էլ ակցիզային հարկ, էլ ինչ ասես մտածում են՝ բյուջեն ինչ-որ կերպ լցնելու եւ ծրագրերն իրագործելու համար, հիմա պարտք չվերցնելն արդեն ծայրահեղ ծանր իրավիճակ չի՞ ստեղծի երկրի համար՝ նա պատասխանեց. «Ճիշտ է, իրոք, կպայթեն: Հիմա իրենք կարկատանի նման են, այստեղ ձգելով՝ այնտեղ պատռվելու է»:

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն ասաց, որ պարտք վերցնելը վատ չի, ուղղակի պետք է հետեւեն, թե ինչի վրա ծախսվում այդ պարտքը՝ Արամ Մանուկյանը համաձայնեց. «Այո, պարտք վերցնելը վատ չի, բայց կա հաջորդ հարցը՝ ինչպե՞ս ես վերադարձնելու պարտքը, որ դու դրանից շահես»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930