ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն անցկացնում են անկանխիկ վճարումները խթանող «Ամառը ՎՏԲ-ի հետ» հերթական արշավը, որի մասնակիցները կարող են շահել մրցանակներ: Արշավին ավտոմատ կերպով մասնակցում են ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, ինչպես նաև այն հաճախորդներն, ովքեր այդ ակցիայի շրջանակում ձեռք կբերեն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտ: Դրա համար անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով վճարել ցանկացած գումարի գնումների և ծառայությունների դիմաց երկրի տարածքում և արտասահմանում գտնվող ցանկացած առևտրի և սպասարկման կետերում` ներառյալ առցանց գնումները:
Խթանող արշավի արդյունքում ակցիայի մասնակից-ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր այն քարտապանների միջև, ովքեր 300.000 ՀՀ դրամ և այն գերազանցող գումարի անկանխիկ գնումներ են կատարել մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, հեռուստատեսությամբ ուղիղ հեռարձակմամբ կխաղարկվի 10 նվեր` 500.000 դրամ արժողությամբ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Մեր համագործակցությունը Visa ընկերության հետ տարեցտարի ամրապնդվում է, և մենք արդեն մեկնարկում ենք վեցերորդ համատեղ արշավը: Փորձը ցույց է տալիս, որ խթանող արշավները մեծ ժողովրդականություն են վայելում մեր հաճախորդների շրջանում, զուգահեռ աճում է Visa քարտապանների թիվն ու անկանխիկ գործարքների ծավալը: Նշեմ, որ Հայաստանի բանկային շուկայում Visa քարտապանների քանակով մենք առաջին տեղում ենք և պահպանելու ենք մեր դիրքը»:
Կարդացեք նաև
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ
Գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժին
հեռ. 51-37-49 (ներք. 34 14)
էլ.-հասցե` [email protected]
կայք` www.vtb.am