Լրահոս
Օրվա լրահոսը

Ամանդա Փոլ. «Հայ-թուրքական արձանագրությունները տապալվեցին Ադրբեջանի պատճառով»

Հունիս 19,2015 17:27

Անհնար է հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը, առանց Բաքվին ներառելու հարաբերությունների բարելավման գործընթացում: Այս մասին հունիսի 19-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց Եվրոպական քաղաքականության կենտրոնի ավագ վերլուծաբան Ամանդա Փոլը:

Նրա կարծիքով՝ պաշտոնական Անկարան ռազմավարական լուրջ երկընտրանքի առջեւ է կանգնել՝ ինչպե՞ս առանց Բաքվին վիրավորելու վերականգնել հարաբերությունները Երեւանի հետ: Ըստ Ամանդա Փոլի՝ եթե Ադրբեջանը չներառվի գործընթացին, այն կրկին կարող է ձախողվել: Նա նշեց, որ դեռեւս հստակ չէ, թե կոնկրետ ինչ ձեւով պետք է Բաքուն ներառվի գործընթացին:

«Հայ-թուրքական արձանագրությունները տապալվեցին Ադրբեջանի պատճառով, քանի որ Թուրքիան թերագնահատել էր Բաքվի արձագանքը, եւ հենց այդ պատճառով Թուրքիան փոխեց իր դիրքորոշումը: Երբ Բաքուն տեսավ, որ հայ-թուրքական արձանագրություններում չկար Լեռնային Ղարաբաղի մասին նախապայման, դժգոհեց, եւ Անկարան տեղի տվեց: Թուրքիան տուժեց հայ-թուրքական արձանագրությունների ձախողումից»,- ասաց Ամանդա Փոլը:

Նրա կանխատեսմամբ՝ եթե այդ գործընթացը հաջողվեր, ապա այսօր մեկ այլ Հարավային Կովկաս կլիներ, եւ Հայաստանի տնտեսությունն ավելի լավ վիճակում կգտնվեր:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930