Լրահոս
Օրվա լրահոսը

6 դիմորդ վատ է զգացել ու ընդհատել քննությունը

Հունիս 19,2015 17:17

Այսօր՝ հունիսի 19-ին, մեկնարկել են Հայոց պատմություն եւ Քիմիա առարկաների միասնական քննությունները: Հայոց պատմությունից քննություն հանձնողների թիվը 1700 է, քիմիայից քննություն հանձնողներինը` 1100:

Ինչպես Aravot.am-ի հետ զրույցում նշեց թիվ 190 դպրոցում տեղակայված քննական կենտրոնի ղեկավար, Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը, իր ղեկավարած քննական կենտրոնում քիմիայից քննություն պետք է հանձներ 232 դիմորդ, սակայն քննությանը մասնակցել է 221-ը: Բացակա են եղել 11 հոգի, իսկ նույն կենտրոնի 6 դիմորդ քննությունն ընդհատել են հիվանդության պատճառով:

Հետաքրքրվեցինք՝ բացակայությունների ու քննությունն ընդհատելու կասկածելի աճի միտում չի՞ տեսնում արդյոք: Պարոն Իսպիրյանը նշեց, որ սովորաբար վերջին քննություններին բացակաների թիվն ավելանում է, քանի որ դիմորդների մի մասը «կտրված» լինելով նախորդ քննություններից, անիմաստ է համարել գալ հաջորդ քննության:

Կենտրոնի ղեկավարը նաեւ չթաքցրեց, որ 6 հոգին հիվանդության պատճառով քննությունն ընդհատելը մի քիչ շատ է մեկ կենտրոնի համար, ապա հավելեց, որ տվյալ պարագաներում, երբ դիմորդը վատ է զգում, նրան ուղեկցում են բժշկի մոտ: Զննումից կամ, օրինակ, դեղահաբ ընդունելուց հետո, եթե դիմորդը ցանկանում է, կարող է շարունակել քննությունը, եթե՝ ոչ, իր իրավունքն է քննությունը հանձնել հաջորդ փուլում:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930