Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Գիրագոսյան. «ԼՂՀ-ում պաշտպանական հոգին, հետխորհրդային բոլոր երկրների հետ համեմատած, ամենալավն է»

Հունիս 19,2015 17:08

89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում հունիսի 19-ին պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին հարց ուղղվեց, թե ԼՂՀ պաշտպանության բանակը որտեղի՞ց է իր ռազմամթերքը ստանում եւ որքանո՞վ կապ ունի Հայաստանի հետ:

Արա Նազարյանը պատասխանեց, որ Լեռնային Ղարաբաղի Զինված ուժերում իրականացվում են նույնատիպ բարեփոխումներ, ինչպես Հայաստանում: Անդրադառնալով հարցի մյուս մասին՝ նա ասաց, որ ԼՂՀ-ն ինքնուրույն պետություն է, ինքն իր միջոցներն ունի, եւ համապատասխանաբար՝ հոգում է իր կարիքները:

Իսկ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը հայտարարեց, թե համաձայն չէ փոխնախարարի կարծիքի հետ. «Նմանություններ չեմ տեսնում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ինքնիշխան է, հետեւաբար՝ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը չի ենթարկվում Հայաստանի պաշտպանության նախարարությանը, այսինքն՝ նույնը չեն»:

Անդրադառնալով հարցի մյուս մասին, թե որտեղից է ռազմամթերք ձեռք բերում Լեռնային Ղարաբաղը՝ Ռիչարդ Գիրագոսյանն ասաց, որ տեղյակ չէ, թե որտեղից է գոյանում. «Լեռնային Ղարաբաղի պաշտպանական հոգին, հետխորհրդային բոլոր երկրների հետ համեմատած, ամենալավն է: Այն պայմանավորված է մարտահրավերներ նետող միջավայրերի հետ»:

Նա խոսեց նաեւ Լեռնային Ղարաբաղում մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին. «Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ընտրություններ են կատարվում: Ամո՛թ բոլորիս, որովհետեւ այնտեղ, համեմատած Հայաստանի եւ Վրաստանի հետ, ավելի ժողովրդավար ընտրություններ են իրականացվում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930