Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արա Նազարյան. «Պաշտպանության ոլորտում բարեփոխումները Հայաստանի համար անհրաժեշտություն են»

Հունիս 19,2015 16:53

89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում հունիսի 19-ին ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանից հետաքրքրվեց, թե Հայաստանի ինչի՞ն են պետք պաշտպանական ոլորտում բարեփոխումները եւ ե՞րբ կարելի է ակնկալել բարեփոխումների առաջին փուլի ավարտը:

Արա Նազարյանը պատասխանեց, որ պաշտպանության ոլորտում բարեփոխումները Հայաստանի համար անհրաժեշտություն են. «Այն անհրաժեշտ է, որպեսզի մենք իրականացնենք ռազմական ոլորտում բարեփոխումներ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը ՝որպես մի պետություն, որը տեղակայված է Հարավային Կովկասում, որտեղ գտնվում է համապատասխան շրջափակման մեջ, եւ փոքր ուժերով պետք է լուրջ խնդիրներ լուծենք: Եվ եթե ռազմական խնդիր ծագի՝ մենք ինքներս ենք մեզ պաշտպանելու: Մեր նպատակն է պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը եւ նրա անդորրը: Առանց նման բարեփոխումների, սպառազինության, ռազմական տեխնիկայի բոլոր ասպեկտներով մենք պետք է համապատասխան փոփոխություններ իրականացնենք, որոնք անհրաժեշտ են Հայաստանի անվտանգությունը ապահովելու համար»:

Նա հավելեց, որ Հայաստանը շատ շուտ է սկսել բարեփոխումների գործընթացը, եւ այդ գործընթացն իրականացվում է պաշտպանության նկատառումներով. «Արդյունքներն ակնհայտ են, մենք այսօր ունենք կազմակերպված, կանոնավոր Զինված ուժեր իր բոլոր կառուցվածքային բաղադրիչներով նաեւ սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930