Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 18-ին «Մեհթիեւն ընդդեմ Ադրբեջանի» գործով որոշում է կայացրել: Դատարանը լրագրող Հակիմելդոստ Մեհթիեւի հանդեպ վատ վերաբերմունքը, լրագրողական գործունեություն իրականացնելու համար Նախիջեւանի Ազգային անվտանգության նախարարության կողմից ազատազրկումը նրա իրավունքների խախտում է ճանաչել:
«Contact.az»-ի փոխանցմամբ՝ Մեհթիեւի նկատմամբ հետապնդումների պատճառ են դարձել 2007 թվականին քաղաքացիների իրավունքների խախտումների մասին հրապարակումները: Նրան կանչել էին ԱՄՆ տեղի բաժանմունք, մահակներով ծեծել էին եւ պահանջել էին դադարեցնել լրագրողական գործունեությունը: Դրանից հետո նրան տարել էին դատարան եւ ոստիկանությանը դիմադրելու համար 15 օրով ազատազրկել էին: Այնտեղ նրան հաց եւ ջուր չէին տվել:
Իշխանություններն այդպես էլ չեն ճանաչել Մեհթիեւի ձերբակալության փաստը: ՄԻԵԴ-ը որոշմամբ Ադրբեջանի կառավարությունը պարտավորվել է Մեհթիեւին 10 հազար եվրո փոխհատուցում վճարել ու եւս 4 հազար եվրո՝ դատական եւ այլ ծախսերի համար:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ