Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բորդյուժայի հայտարարությունը, իրական թվերը և ագրեսորի տրանսֆորմացիան

Հունիս 19,2015 16:43

Երեկ Մոսկվա-Աստանա-Երևան տեսակամուրջի ժամանակ Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում ելնելով պարիտետի (հավասարակշռություն) սկզբունքից և դա պաշտոնական Կրեմլի քաղաքականությունն է: Այլ կերպ ասած, ըստ պարոն Բորդյուժայի, Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում ուժերի հավասարակշռության պահպանման համար:

Հիմա հարձակվողն ո՞վ է

Եթե այս հայտարարությունը լսեր իրավիճակին բացարձակ անտեղյակ մարդ, ապա տպավորություն կստեղծվեր, որ  Հայաստանը մինչև ատամները զինվում է և մտադիր է հարձակվել Ադրբեջանի վրա, ինչից խուսափելու համար պետք է Ադրբեջանին զինել, որ Հայաստանը ձեռնպահ մնա այդ երկրի վրա հարձակվելուց: Այսինքն, ստացվում է, որ Հայաստանը պոտենցիալ ագրեսոր է:

Սակայն բոլորիս ակնհայտ է, որ Հայաստանը որևիցե պարագայում մտադիր չէ պատերազմ սկսել Ադրբեջանի հետ՝ այն պարզ պատճառով, որ այդ երկրից մենք «ստանալու բան չունենք»: Եվ եթե պատերազմը վերսկսվի, ապա որևէ կասկածից վեր է, որ դա կարվի Ադրբեջանի նախաձեռնությամբ և այն ժամանակ, երբ Ադրբեջանում կգտնեն, որ արդեն այնքան են զինված, որ կարող են հաղթել մեզ:

Իսկ այդ զինվելու գործում Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը հենց Ռուսաստանն է, որը առաջատար զենք արտադրողներից միակն է, որ Ադրբեջանին զենք է վաճառում (Ադրբեջանին կտրականապես զենք չեն վաճառում ԱՄՆ-ն, Ֆրանսիան և բազում այլ երկրներ):

Հակաթվաբանական պարիտետ

Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է նաև, որ Ռուսաստանը Հայաստանին էլ է զենք վաճառում և հարցը հավասարակշռության պահպանման մեջ է:

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»-ը բազմիցս հրապարակել է Հայաստանին և Ռուսաստանին վաճառված զենքերի պաշտոնական վիճակագրությունը: Այսպիսով, վաճառված զենքերի բալանսն հետևյալն է՝

Untitled-1
* – Հատկանշական է, որ Ադրբեջանին վաճառված С300-ПМУ2 “Фаворит”-ները ունեն 200 կմ-անոց շառավիղ և արտադրված են 2009 թվականին, իսկ Հայաստանին մատակարարված С300-ПC-ների շառավիղը 75 կմ է և դրանք 1982 թվականի են: Իսկ վաճառված հրետանային համակարգերի թվին են պատկանում Նախիջևանից Երևան կրակելու հնարավորությամբ “Смерч” համազարկային կրակի համակարգերը և հետևակին կենդանի այրելու համար նախատեսված նորագույն “Солнцепек” համակարգերը:

Այս թվերը գալիս են վկայելու, որ պարիտետի սկզբունքի մասին խոսք լինել չի կարող, իսկ Ադրբեջանին զենք վաճառելը զուտ բիզնես է: Բացի այդ, հատկանշական է, որ եթե նախկինում Ադրբեջանին վաճառվում էր հիմնականում պաշտպանական զենքեր, ապա վերջին տարիներին այդ երկիր մտնող ռուսական զենքերի առյուծի բաժինը բացառապես հարձակողական է (տանկեր, համազարկային կրակի համակարգեր, մարտական ուղղաթիռներ և այլն):

Հետևապես, մեղմ ասած անհասկանալի է դառնում, թե այդ ի՞նչ պարիտետի մասին է խոսում պարոն Բորդյուժան և ինչպե՞ս կարող է արդարացվել ռազմատենչ հայտարարություններ անող երկրին զենք վաճառելը: Առավել ևս, երբ այդ սպառնալիքների հասցեատերը զենք վաճառող երկրի դաշնակիցն է:

Եզրակացություններն այստեղ ավելորդ են:

Հ.Գ. Ռուս-Ադրբեջանական ռազմական համագործակցության թվերին կարող եք ծանոթանալ նախկինում հրապարակված մեր տեսանյութում՝

Դանիել Իոաննիսյան,
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930