Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում`
Հունիսի 20-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կարդացեք նաև
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 20-22-ին էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում`
Հունիսի 20-22-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հունիսի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36.50C (1974թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.80C (2002թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.60C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն