Ադրբեջանում Աֆղանստանի դեսպան Մոհամեդ Թաղի Խալիլին նշել է, որ հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իր երկիրը սատարում է Ադրբեջանին: Այս մասին հաղորդել է «Azernews»-ը:
«Այս ողբերգության ամենասկզբից պարզ էր, որ դա մաքուր ագրեսիա է: Մի կողմից մենք տեսնում ենք ագրեսորին, մյուս կողմից՝ պաշտպանող կողմին: Ես կարծում եմ, որ ոչ ոք չի կասկածում, որ Ադրբեջանի տարածքն օկուպացված է»,- մասնավորապես ասել է նա:
Դեսպանը նշել է, որ չնայած իր ռազմական կարողություններին, Ադրբեջանն ընտրել է կարգավորման խաղաղ ուղին. «Աֆղանստանը միշտ սատարել է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում եւ այդ դիրքորոշումն անփոփոխ է մնում»:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ