Լրահոս
Օրվա լրահոսը

Ռիչարդ Գիրագոսյան. Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել պաշտպանական ոլորտում

Հունիս 19,2015 16:04

«Հայաստանի Զինված ուժերում կոռուպցիայի բացակայությունը բարոյականությունը բարձր մակարդակում պահպանելու մասին է խոսում»,- հունիսի 19-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

Նա նշեց, որ Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել պաշտպանական ոլորտում. «Առաջին հերթին կառանձնացնեի պաշտպանության ոլորտում պրոֆեսիոնալիզմը: Ռազմական կրթության առումով Հայաստանը լուրջ առաջընթաց է գրանցել: Սա շատ կարեւոր է հատկապես հոգեբանական տեսանկյունից, ինչը ենթադրում է մուտքը խորհրդային կարգերից դեպի նոր դարաշրջան»:

Ռիչարդ Գիրագոսյանը նկատեց, թե չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, բայց նա ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրում: Նա հավելեց, որ Հայաստանը խորացնում է իր ռազմական հարաբերությունները նաեւ արեւմտյան երկրների հետ, սա հաղթահարում է Հայաստանի չափազանց կախումը Ռուսաստանից: Ըստ նրա՝ Հայաստանին հավասարակշռություն է պետք:

«Հայաստանը դադարել է անվտանգություն սպառել եւ մասնակցում է անվտանգության ստեղծման գործընթացներին: Բայց ես կասեի, որ Հայաստանի փոխակերպումն առաջ է գնացել ոչ միայն անվտանգություն ստեղծողի դերով, այլ նաեւ Հայաստանը կայուն գործընկեր է ինչպես ՀԱՊԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի համար, եւ արեւմտյան արժեքներ կրելով իր մեջ, Հայաստանը միեւնույն ժամանակ պահպանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները»,- ասաց Ռիչարդ Գիրագոսյանը:

Վերջում նա շեշտեց, որ որեւէ եզրակացություն չկա՝ գործընթացը ակտիվ է, պաշտպանական գործընթացը չի ավարտվում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930