Էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը ևս մեկ հարված էր բնակչության առանց այդ էլ խոցելի սոցիալական պաշտպանվածությանը: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, վաղը հանգեցնելու է շղթայական թանկացումների: Թանկանալու են առաջին անհրաժեշտության ապրանքները, ինչն էլ ավելի է բևեռացնելու հասարակությանը՝ մատնելով մեզ աղքատության ամենաստորին շեմին: Ելնելով վերոնշյալից ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը հայտարարում է, որ միանում է այսօր Ազատության հրապարակում ժամը 18:30-ին նախատեսված բողոքի ցույցին:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միություն