Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն աջակցություն կտրամադրի քաղաքացիական ծառայության բարեփոխումներին

Հունիս 19,2015 15:59

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց ԵՄ-ի և Տնտեսական համագործակցության և զարգաց¬ման կազմակերպության (OECD) համատեղ նախաձեռնությունը հանդիսացող SIGMA ծրագրի հանրային ծառայության և մարդկային ռեսուրսների կառավարման հարցերով ավագ խորհրդատու Քսաֆիեր Սիստերնային: Հանդիպման նպատակն էր քննարկել ԵՄ-ի կողմից Հայաս¬տանին ցուցաբերվելիք բյուջետային աջակցության ծրագրի քաղաքացիական ծառայության համակարգի արդիականացման բաղադրիչից բխող բարեփո¬խում¬ներին ՍԻԳՄԱ-ի կողմից ցուցաբերվելիք հնարավոր աջակցության շրջանակները:

Արժևորելով անցած տարիներին ՀՀ ՔԾԽ-ի և SIGMA-ի սերտ համա¬գոր¬ծակցության արդյունքները` պարոն Բադալյանը նշեց, որ ներկա փուլում համակարգն ունի երկու հիմնական առաջնահերթություն, որոնց շրջանակ¬ներում SIGMA-ից ակնկալվում է ամենօրյա ռեժիմով մեթոդական և փորձա¬գիտա-կան աջակցություն: Առաջինը քաղաքացիական ծառայողների արդյունավե¬տության գնահատման նոր մոդելի ներդրումն է, որը մի կողմից կապվելու է նրանց ֆինանսական խրախուսման և կարիերային առաջ¬խաղացման, իսկ մյուս կողմից` շարունակական ուսուցման վրա: Երկրորդը համակարգի կադրային համալրման գործող կառուցակարգերի կատարելա¬գործումն է` վարչական և մասնագիտական պաշտոնների հստակ դասակարգման, արժանիքների, մարդկային ու մասնագիտական որակների բացահայտման վրա խարսխելու նպատակով:
Պարոն Սիստերնան նշեց, որ հատկապես այս ուղղություններով բարեփո¬խումների իրականացումը ցանկացած երկրի համար բարդագույն հիմնահարց է` փոխանցելով դրանց հետ կապված ՀՀ ՔԾԽ-ին օգնելու ՍԻԳՄԱ-ի պատրաստակամությունը:
Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց շրջանակային պայմանագրի հիման վրա ՀՀ ՔԾԽ գործուղել եվրոպական փորձագետների` ԵՄ անդամ երկրների լավագույն փորձի, չափորոշիչների համատեղ ուսումնասիրման, փոփոխությունների հնարավոր ռիսկերի գնահատ¬ման և ախտորոշման հարցում ՀՀ ՔԾԽ-ին աջակցելու նպատակով:

Գոռ Աբրահամյան

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ք Ա Ղ Ա Ք Ա Ց Ի Ա Կ Ա Ն   Ծ Ա Ռ Ա Յ ՈՒ Թ Յ Ա Ն  Խ Ո Ր Հ ՈՒ ՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930