Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԷՑ-ի կորուստների մեջ միլիոն հատ Մայբախ կա» (Տեսանյութ). «Ա1+»

Հունիս 19,2015 15:42

«Այս ամեն ինչը կանխավ արդեն հայտնի էր։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը հայտարարում է, որ 2017թ-ին էլեկտրաէներգիայի սակագինը 5 դրամով կիջնի։ Այսինքն` տեսեք ինչ հետաքրքիր հեռահար ծրագրով մարդը ջոկում ա ես էրկրի մուտքն ու ելքը։ Փաստորեն, էտ ժամանակ գալու ա էսպես կոչված ընտրությունները, իբրև թե ընտրությունները , ու դրա համար էլ հերթական անգամ հասարակությանը ապակողմնորոշելու համար հույս են տալիս, որ երազներով ապրեք, որ հոսանքի գինը այդ ժամանակ կիջնի։ Դա ում հասկանալի չի որ»,- ծաղրանքով նշում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ խոսելով էլեկտրաէներգիան 7 դրամով թանկացնելու մասին։

Իսկ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանի համոզմամբ՝ էլեկտրաէներգիայի թանկացումը հիմնավորված էր։ Նա թվարկում է մի շարք հանգամանքներ, որոնք նրա հավաստմամբ՝ օբյեկտիվորեն կարող էին ազդել էլեկտրաէներգիայի սակագնի վրա։

«Ատոմակայանը 90 օր չի աշխատել։ Դրա տեղը առել ենք Հրազդանի բշեկի 38 դրամանոց հոսանքը ։ Այդ պարագայում, եթե դու ուզում ես ունենալ անխափան էներգամատակարարում,ապա դու պարտավոր էս լրացուցիչ հզորություն ներգրավվես։ Բացի դրանից դոլար-դրամ փոխարժեքային համակարգը ևս ներգրավված է սակագնի մեջ»,- նշում է Վարդան Այվազյանը։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930