Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնատար անձը հոգեբանական ճնշում գործադրելով՝ դատապարտյալին ստիպել է խոստովանել չկատարած հանցագործությունը

Հունիս 19,2015 15:27

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հաղորդում է տվել այն մասին, որ նախկինում իր պատիժը կրել է «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ հիմնարկի պաշտոնատար անձը միջոցներ չի ձեռնարկել այլ դատապարտյալի կողմից հիշյալ հիմնարկ թմրամիջոց տեղափոխելու փորձը կանխելու ուղղությամբ, իսկ թմրամիջոցը հիմնարկի տարածք տեղափոխելուց հետո, հոգեբանական ճնշում գործադրելով իր նկատմամբ՝ ստիպել է ընդունել թմրամիջոցն, իբր, իրենը լինելու հանգամանքը:

Դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930