Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի տուփի մեջ չէի՞ ապրելու». Արամ Սիմոնյան

Հունիս 19,2015 15:17

«Շատ տգեղ բան է, երբ սկսում են մարդու ունեցվածքը հաշվել»,- այսօր՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվելուց հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի տեսակետ արտահայտեց Արամ Սիմոնյանը՝ անդրադառնալով իր ունեցվածքի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին:

«Մինչև ռեկտոր դառնալս ես ավելի շատ անշարժ գույք եմ ունեցել: Հիմա ապրում եմ հորիցս ժառանգություն ստացած տանը: Տատիկիցս առանձնատուն էի ստացել Կարպի գյուղում, որը վաճառել եմ և Դիլիջանում տուն եմ գնել, հիմա էլ Բլուր թաղամասում եմ տուն կառուցում: Եթե Աստված կամենա, առաջիկա տարիներին կավարտեմ շինարարական աշխատանքները: Աղջիկս չորս սենյականոց  բնակարան էր ստացել երիտասարդ մասնագետների շենքում, որի գումարը տարիների ընթացքում վճարել եմ, հիմա էլ այդ բնակարանը վաճառել և երկու սենյականոց բնակարան ենք գնել»,- ասաց Արամ Սիմոնյանը՝ ընդգծելով, որ ԵՊՀ ռեկտորը, որն ակադեմիկոսի որդի է, ակադեմիայի թղթակից անդամ է, և որը բազմաթիվ դրամաշնորհներ է ստանում, ի վերջո, կարող էր իրեն թույլ տալ այսքանն ունենալ. «Հո բոմժի նման սառնարանի ստվարաթղթի տուփի մեջ չէի՞ ապրելու: Ձկնորսության համար տասը հատ շատ լավ կարթ ունեմ, լավ նոութբուք ունեմ, ընտիր գրադարան, որի 70%-ը նվիրել եմ ԵՊՀ-ին: Շատ բաներ ունեմ, որոնք ինձ պետք են եղել ու գնել եմ կամ նվեր ստացել»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այ քեզ անշարժ գույքի հնարամիտ գործիչ: Ստացվում է, որ Կարպիում տունը վաճառելով կարելի է այդ փողով տուն գնել Դիլիջանում և մի հատ էլ տուն կառուցել Բլուր թաղամասում: Մենք հասկանում ենք, որ 9 տարվա ռեկտորի համար մի դժվար բան չէ, որ դրա հետ մեկտեղ տարիների ընթացքում էլ վճարի աղջկա 4-սենյականոց բնակարանի արժեքը երիտասարդ մասնագետների շենքում (պարզ է, որ երիտասարդ մասնագետների շենքում տուն ստացողների ամենահարմար թեկնածուներից մեկը կարող է լինել ռեկտորի աղջիկը, բա հո երիտասարդ բոմժը չի տուն ստանալու): Դա էլ է պարզ, որ նման մարմին ունեցող ռեկտորը չի ապրի սառնարանի ստվարաթղթե տուփի մեջ, որովհետև դրա մեջ կարող է տեղավորվել միայն փոքրամարմին, սոված բոմժը: Միայն մի բան պարզ չէ` ևս քանի՞ անգամ մայր ԲՈՒՀ-ի ռեկտոր կընտրվի անշարժ գույքի առ ու վաճառքով և շինարարությամբ զբաղվող այս մարդը, և այդ ընթացքում որքա՞ն ցածր շեմի նա կհասցնի ԵՊՀ-ի դիմորդների անընդհատ նվազող թիվը:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930