Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում փախստականները և տեղահանված անձինք դեռևս մի շարք մարտահրավերների են բախվում

Հունիս 19,2015 14:52

2015թ. Փախստականների համաշխարհային օրվա ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի հիմնական ուղերձները

Փախստականների և տեղահանված անձանց իրավիճակը պահանջում է առավելագույն ուշադրություն և սրտացավություն: Դժբախտաբար Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր այսօր աշխարհը  բախվում է լայնածավալ տեղահանման մարտահրավերների: Ներկայումս ավելի քան 60 մլն. անձ բռնի տեղահանված են:

Հայաստանն արդեն իսկ ընդունելով մի քանի հարյուր հազար փախստականներ Ադրբեջանից և ավելի քան հազար անձ Իրաքից, ներկայումս մասնավորապես բախվում է Սիրիայից և Ուկրաինայից տեղի ունեցող տեղահանությանը: Մոտավորապես 14,000 անձ՝ մեծամասամբ ազգությամբ հայ, փախչելով Սիրիայի հակամարտությունից պաշտպանություն է գտել Հայաստանում. ներառյալ առավել ծանր վիճակում գտնվող նոր ժամանողները:

Ուկրաինայի հակամարտության հետևանքով մոտավորապես 200 տեղահանված անձ  ապաստանի դիմում է ներկայացրել Պետական միգրացիոն ծառայություն: Սակայն առավել մեծ թվով ուկրաինացիներ են գտնվում երկրում: Ավելին, Հայաստանը նաև հյուրընկալում է քիչ թվով փախստականներ այլ երկրներից:

Այս հանգամանքը զգալի մարտահրավեր է հանդիսանում Հայաստանի նման փոքր երկրին, որը դեռևս տառապում է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության, փակ սահմանների,  մեկուսացվածության և ծանր տնտեսական իրավիճակի պատճառով:

Մարդասիրական արձագանք ապահովելու, ինչպես նաև տեղահանված բնակչության կարիքները հոգալու հարցում ՄԱԿ ՓԳՀ-ն Հայաստանի կառավարությանն աջակցելու համար 2015թ. ընդլայնել է  իր մարդասիրական գործողությունները Հայաստանում:

Այնուամենայնիվ չնայած հասարակության, կառավարության, սփյուռքում գործող կազմակերպությունների, հավատքի վրա հիմնված կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ ՓԳՀ ներգրավվածությանը, ինչպես նաև մի շարք աջակցության միջոցառումների տրամադրմանը, Հայաստանում փախստականները և տեղահանված անձինք դեռևս մի շարք մարտահրավերների են բախվում:  Դժվար է մատչելի բնակարան և ապրուստի բավարար հնարավորություններ գտնել և հարմարվել բավականին տարբեր ու նոր միջավայրի:

ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը սկզբունքորեն շարունակում է հետամուտ լինել փախստականների նկատմամբ ընկալունակ մոտեցման կիրառմանը և մասնավորապես մի շարք միջոցների ձեռնարկմանը Սիրիայից տեղահանված անձանց աջակցելու հարցում: Կառավարությունը նրանց տրամադրում է պարզեցված կարգով քաղաքացիության ձեռքբերման հնարավորություն, ապաստանի դիմումների արագացված քննում, արտոնյալ կարգով կարճատև, միջին և երկարատև կացության թույլտվությունների ձեռքբերում:

ՄԱԿ ՓԳՀ-ն մշտապես ընդգծում է, որ այնուամենայնիվ փախստականների պաշտպանությանն ուղղված միջոցառումները պետք է առաջարկվեն անկախ փախստականի էթնիկ պատկանելիությունից:

ՄԱԿ ՓԳՀ-ն գոհունակությամբ է նշում, որ հասարակության մեծ մասը հիմնականում ընկալունակ վերաբերմունք է ցուցաբերում տեղահանված անձանց իրավիճակի նկատմամբ: Հաշվի առնելով երկրի պատմությունը և  հազարավոր հայերի փորձը, որոնք փրկություն են գտել աշխարհի մի շարք երկրներում, կարելի է ասել, որ  ապաստանի ինստիտուտը խորապես արմատավորված է հայկական հասարակության մեջ:

Այս համատեքստում ՄԱԿ ՓԳՀ ժամանակավոր պաշտոնակատար տկն. Քեյթ Պոչապսկին ասել է, – «Ինտեգրումը համալիր և աստիճանական գործընթաց է, այդ իսկ պատճառով աջակցությանն ուղղված ջանքերը պետք է շարունակական բնույթ ունենան: Ես ցանկանում եմ հասկացողության, հանդուրժողականության և սրտացավության կոչ անել բոլորին: Ոչ ոք չպետք է մոռանա այն ցավը, որով մի շարք փախստականներ տառապում են ստիպված լինելով լքել իրենց տունը, ետևում թողնելով իրենց նախնիների շիրիմները և մանկության հուշերը, ծանոթ միջավայրը, ընկերներին և ընտանիքի անդամներին, հաճախ դառնացած` իրենց սիրելի անձանց կորստի վշտով»:

Ըստ նրա հիմնականում պետությունը պետք է ապահովի փախստականների պաշտպանությունը, իսկ ՄԱԿ ՓԳՀ-ն իր մանդատի ներքո պետք է վերահսկի պետությանը  միջազգային պարտավորություններին հետևելու, ինչպես նաև աջակցել կառավարությանը կարողությունների զարգացման, փախստականների և այլ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման հարցում:

Տկն. Պոչապսկին նաև հավելեց, – «Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է այնպես անի, որպեսզի փախստականները և տեղահանված անձինք իրենց  ընդունված զգան և իրական հնարավորություն ունենան նոր տուն և ապագա կառուցելու համար: Մինչդեռ հասարակության որոշ անդամներ էլ պետք է ինքնաքննադատաբար մոտենան իրենց հարցնելով արդյոք տեղին է բարձրացնել բնակարանների վարձն այն դեպքում, երբ վարձակալը Սիրիայից է տեղահանվել,  կամ արդյոք փախստականի իրավիճակն արդարացիորեն և մանրակրկիտ հաշվի առնվել է բիզնես-համագործակցության մեջ ընդգրկելու կամ աշխատավարձի շուրջ ընթացող բանակցությունների հարցում:

Բացի այդ պետք է բարձր գնահատվեն մի շարք այլ անձինք իրենց մարդասիրական ներգրավվածության և բարեգործական քայլեր ձեռնարկելու համար: Կցանկանայի 2015թ. Փախստականների համաշխարհային օրվա առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել վերջիններիս խրախուսելով հայ հասարակությանը օգնության ձեռք մեկնել տեղահանված անձանց»:

ՄԱԿ ՓԳՀ հասարակական տեղեկատվության և արտաքին կապերի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930