Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Շահնազարյան. «Չափազանց կարեւոր է, որ միջազգային հանրությունը սատարի Մինսկի խմբին»

Հունիս 19,2015 14:17

«ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը Հայաստանի համար անփոխարելի ու առանցքային նշանակություն ունի»,-հունիսի 19-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում հայտարարեց 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար փորձագետ Դավիթ Շահնազարյանը:

Նա նկատեց, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ-ի անդամ, իր հարաբերությունները խորացնում է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ: Անդրադառնալով Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միություն անդամակցությանը՝ Դավիթ Շահնազարյանն ասաց, որ դա չի եղել ո՛չ Հայաստանի, ո՛չ հայ ժողովրդի որոշումը, այն կատարվել է Ռուսաստանի ճնշման տակ: Նա հավելեց, որ այդ ճնշման մի մասը ռուս գործիչները հրապարակայնորեն տարածել են մամուլով: Սակայն Դավիթ Շահնազարյանը չի բացառում, որ Սերժ Սարգսյանը այդ ժամանակ այլընտրանք չուներ, եւ որ Հայաստանի չանդամակցումը կբերեր նորանոր սպառնալիքների: Նա նաեւ նկատեց, որ չնայած մի քանի ամիս է Հայաստանը անդամակցել է ԵՏՄ-ին, բայց նրա անվտանգությունը չի ավելացել, իսկ տնտեսական վիճակը գնալով վատթարանում է:

Դավիթ Շահնազարյանը հայտարարեց, որ սատարում է Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները խորացնելու գործընթացին եւ վստահ է, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների խորացմամբ Հայաստանը կվերանվաճի Ռուսաստանի հարգանքը: Նա նշեց, որ Ռուսաստանը Մինսկի խմբին զուգահեռ փորձում է ինքնուրույն գործունեություն ծավալել, եւ այս վիճակում չափազանց կարեւոր է, որ միջազգային հանրությունը սատարի Մինսկի խմբին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930