Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծանուն գիտնականը պարգևատրտրվեց «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով

Հունիս 19,2015 14:12

Հունիսի 19-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետի խորհրդական, ԳԱԱ թղթակից անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանին: Հանդիպման մասնակցում էր նաև Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ-պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ծննդյան 85-րդ տարեդարձի առթիվ շնորհավորելով դոկտոր Հովհաննիսյանին, բարձր է գնահատել անվանի գիտնականի մեծ ավանդը հայրենական գիտության զարգացման գործում և ընդգծել, որ նրա նման հայրենանվեր, գրագետ և վերլուծական խորը մտածողություն ունեցող անձնավորություններն են օրինակ ծառայում երիտասարդ սերնդի ճիշտ և հայեցի դաստիարակության համար:

Հայրենանվեր մեծ գործունեության համար նախարար Սեյրանը Օհանյանը մեծանուն գիտնականին պարգևատրել է ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» գերատեսչական մեդալով:

Օրեր առաջ անվանի գիտնականին շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիկոլայ Հովհաննիսյանը Հայաստանում արաբագիտության դպրոցի հիմնադիրն է և երկար տարիներ ղեկավարել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը: Նա հեղինակ է ավելի քան 500 աշխատությունների, այդ թվում` 80 մենագրական հետազոտության, որոնց զգալի մասը հրատարակվել է արտասահմանում: Դոկտոր Հովհաննիսյանը անդամ է մեկ տասնյակից ավելի արտերկրի ակադեմիաների և գիտական ընկերությունների: Պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով:

Տասնամյակներ շարունակ ականավոր գիտնականի գիտական ուսումնասիրության առանցքում են եղել այնպիսի հանգուցային հիմնախնդիրներ, ինչիպիսիք են Մերձավոր ու Միջին Արևելքի ժողովուրդների պատմությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը և էթնոքաղաքական առճակատումները, Հայոց Ցեղասպանությունը, հայ-արաբական հարաբերությունները և այլն:

Որպես ԱՌՀԻ պետի խորհրդական` Ն. Հովհաննիսյանը մեծածավալ աշխատանք է կատարել ԱՌՀԻ-ի գիտավերլուծական գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից: Մեծ է նրա ավանդը ռազմավարական-անվտանգային հետազոտությունների զարգացման գործում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930