Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Հովակիմյան. «Հայկական կողմն ունի քաղաքական կամք»

Հունիս 19,2015 13:26

89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում Չեխիայի պատվիրակության անդամ Միլան Սարապատկան հետաքրքրվեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանից, թե արդյոք ժամանակը Հայաստանի դե՞մ է խաղում, եւ Հայաստանը պատրա՞ստ է վերադարձնել գրավյալ տարածքները:

Աշոտ Հովակիմյանը պատասխանեց. եթե հակամարտության կարգավորման հարցերը չեն քննարկվում խաղաղ պայմաններում, ապա ժամանակն անբավարար է ոչ թե մեկ երկրի, այլ տարածաշրջանի բոլոր երկրների համար. «Կան սկզբունքներ հակամարտության կարգավորման մասին, կան պարագաներ, որոնք թույլ չեն տալիս կարգավորումը: Միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքով անհնար է խնդիրը կարգավորել: Դա փոխզիջում չէ, դա միակողմանի լուծում է, դա հակամարտության միայն մեկ կողմի լուծումն է, եւ եթե շարունակենք այս կերպ, մենք երբեք փոխզիջման չենք հասնի: Այստեղ երեւում է միջնորդների դերը, որոնք շեշտում են, թե արդյունավետության համար շատ կարեւոր է համակողմանիությունը: Համակողմանիություն եւ փոխզիջում, սա է կարեւորը»:

Անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորի կարծիքին, թե երկու երկրներում քաղաքական կամքը բացակայում է, Աշոտ Հովակիմյանն ասաց. «Հայկական կողմն ունի քաղաքական կամք, մենք ապացուցել ենք դա՝ ողջունելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերը եւ նրանց առաջարկած լուծումները: Եթե մենք խոսում ենք քաղաքական կամքի մասին, Հայաստանն այստեղ խնդիր չունի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930