Լրահոս
Օրվա լրահոսը

Ժակ Ֆոր. Լեռնային Ղարաբաղի վերադարձումն Ադրբեջանին այլեւս անհնար է

Հունիս 19,2015 13:22

«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը հայկական է, եւ նրանք չեն ցանկանում իրենց կարգավիճակը փոխել»- հունիսի 19-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը:

Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի վերադարձումն Ադրբեջանին այլեւս անհնար է:

Ժակ Ֆորը նշեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կնախընտրեին հարցին քայլ առ քայլ մոտեցումը. «Դա իմ անձնական համոզվածությունն է: Բայց պարզ է, որ նշված արդյունքը պետք է արտահայտվի ազատ կամքի դրսեւորմամբ: Հուսով եմ՝ դա հնարավոր կլինի:

Անդրադառնալով Մինսկի խմբի աշխատանքների մասին քննադատություններին՝ Ժակ Ֆորն ասաց. «Արդյոք նրանք կո՞ւյր են, չեն տեսնո՞ւմ, որ ԵԱՀԿ-ում ՆԱՏՕ-ի գործընկերներին են փորձում նշանակել: Եթե նրանք կույր են, ապա պետք է տեղյակ լինեն ռիսկերի մասին: Դա անելով արդյոք նրանք ցանկանո՞ւմ են ապակայունացնել ԵԱՀԿ-ի դերը: Բավարար ճնշում կա ԵԱՀԿ-ի դերը փոփոխման վերաբերյալ, Բաքուն նշել է, որ փակելու է ԵԱՀԿ-ի գրասենյակը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930