ՀՀ ԱԺ-ն արտահերթ նիստով քննարկում է «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Սահմանվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար ներկայացվող դիմումների համար սահմանված ժամկետը երկարաձգել մինչև 2017-ի դեկտեմբերի 1-ը:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը հայտարարեց, թե հատուկ ուշադրության են արժանի այն մարդիկ, որոնք չունեն փաստաթղթեր, ընկերներն էլ արդեն չկան, որ ապացուցեն, որ իրենք մասնակցել են պատերազմի: Նա նշեց. «Այստեղ նուրբ պահ կա, հայ տղամարդը վիրավորվում է, որ իրեն ասում են, թե ապացույց բեր, որ մասնակցել ես»:
Այս առիթով պատգամավորին սաստեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր գեներալ Մանվել Գրիգորյանը. «Հո ադինոկի վոլկ չե՞ն, սաղ ջոկատներով են կռվել, ընկերները կան, չէ»:
«Oдинокий волк-ի մասին չէ խոսքը, պարոն գեներալ, մարդիկ կան ում ընկերներն այլևս չկան», – ասաց Շուշան Պետրոսյանը:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ