Լրահոս
Օրվա լրահոսը

Ժակ Ֆոր. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ վստահությունը բացակայում է

Հունիս 19,2015 12:33

«Կողմերը բազմաթիվ անգամներ խախտել են հրադադարը»,- հունիսի 19-ին 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ընթացքում ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Ժակ Ֆորը:

Նա նշեց, որ Մինսկի խմբի համանախագահները կանոնավոր կերպով աշխատում են երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ. «Բոլոր այս փաստաթղթերը նախօրոք ընդունվում եւ հաստատվում են կողմերի կողմից: Այս փաստաթղթերից որոշները հաստատվել են համանախագահների հանդիպման ժամանակ: Եվ եթե կողմերից մեկը չի ցանկացել, որ ինչ-որ փաստաթղթեր հրապարակվեն, այդ փաստաթղթերը չեն հրապարակվել»:

Ժակ Ֆորը նշեց, որ երկու կողմերի արտաքին գործերի նախարարների եւ նախագահների միջեւ վստահությունը բացակայում է. «Ոչինչ չի արվում թիկունքում, ոչ մի գաղափար չենք ստիպում ընդունել, բայց այնուամենայնիվ, կողմերը խոսում են պայմանավորվածությունների մասին, որոնք մյուս կողմը չի պահպանել: Դրանք հնչում են որպես արդարացում. Ինչպես կարող եմ վստահել, երբ մյուս կողմն այս կամ այն բաներն է անում»:

Նա հավելեց, որ տարածաշրջանում կա զենքի մրցավազք. Ադրբեջանի պաշտպանությանն ուղղված բյուջեն ավելին է քան Հայաստանի բյուջեն: Նա համարում է, որ երկու երկրներում պետք է լինի քաղաքական կամք եւ փոխզիջումների մթնոլորտ, որոնք բացակայում են:

«Երկու պետությունների ղեկավարներն էլ վախենում են քննադատությունից: Եթե քայլ ձեռնարկեն, որը իրենց ժողովրդի կողմի կդիտարկվի որպես զիջում, սա է իրենց հետ պահում»,- ասաց Ժակ Ֆորը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930