Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հունիս 19,2015 12:26

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագծին պատգամավորների շրջանում լուրջ դժգոհություններ է առաջացրել: Սակայն ԱԺ-ն այն ընդունեց առաջին ընթերցմամբ՝ «կողմ» 56, «դեմ» 38, «ձեռնպահ» 2 ձայների հարաբերակցությամբ:

Քվեարկության դրվեց նաև «Հայփոստի» սեփականաշնորհման հետ կապված օրենքի նախագիծը:

Այս առիթով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտավախություն հայտնեց, որ նույնը տեղի է ունենալու, ինչ ՀԷՑ-ի հետ, ինչը հանգեցնելու է նաև սակագների թանկացման: Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց «կողմ» 61, «դեմ» 22, «ձեռնպահ» 16 ձայների հարաբերակցությամբ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930