Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հերթական թանկացումով Հայաստանը դարձավ ԱՊՀ-ում էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինն ունեցող երկիրը. «Հայոց աշխարհ»

Հունիս 19,2015 12:22

Եվ այսպես. օգոստոսի 1-ից Հայաստանում հոսանքը կթանկանա։ Դա ենթադրում է տնտեսության եւ սոցիալական իրավիճակի վրա ճնշման ուժեղացում, ինչը հիմնականում արտահայտվում է տնտեսական գործընթացների դանդաղեցման եւ գնաճի ակտիվացման տեսքով։

Տնտեսության բազմաթիվ ճյուղերում արտադրության ինքնարժեքը ուղղակիորեն փոխկապակցված է էլեկտրաէներգիայի սակագների հետ։ Այն բավականաչափ ընդգրկուն է, թեեւ տարբեր ոլորտներում տարբեր կերպ է արտահայտվում։

Ամեն դեպքում, էլեկտրաէներգիայի 16 տոկոս թանկացումը զգալի ճնշում է տնտեսության վրա։ Առավել եւս՝ ոչ այնքան բարվոք տնտեսական միջավայրում։ Սպասվում է, որ տնտեսության ակտիվությունը կնվազի։ Պատահական չէ, որ գնալով ավելի զուսպ են դառնում կառավարության տնտեսական աճի սպասումները։ Եթե մինչ այդ խոսվում էր աճի առնվազն 2-2,5 տոկոս հավանականության մասին, ապա վերջին շրջանում ակնկալիքներն արդեն 1 տոկոսի սահմաններում են։

Հոսանքի սակագնի բարձրացումը ինքնաբերաբար հանգեցնելու է ներքին արտադրության եւ ծառայությունների ինքնարժեքի թանկացման։ Մի բան, որ նվազեցնում է տեղական արտադրության մրցունակությունը։ Ընդ որում, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում։ Հերթական թանկացումով Հայաստանը դարձավ ոչ միայն նոր տնտեսական տարածքում, այլեւ ԱՊՀ-ում էլեկտրաէներգիայի ամենաբարձր սակագինն ունեցող երկիրը։
Տնտեսության վրա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը արտահայտվում է ոչ միայն ինքնարժեքի, այլեւ իրացման գների տեսքով, ինչն էլ հանգեցնում է սպառման ծավալների կրճատման։ Իհարկե, իրավիճակը այլ կլիներ, եթե դրան համարժեք ավելանային նաեւ հասարակության եկամուտները։

Այնպես որ, հազիվ թե հնարավոր լինի խուսափել էլեկտրաէներգիայի թանկացման սոցիալական հետեւանքներից։ Արդեն հնչում են գնահատականներ, որ դա աղքատության մակարդակը կավելացնի եւս 6-7 տոկոսով։

Վասակ ԹԱՐՓՈՇՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930