Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ կցանկանայի, որ խոշոր սպորտային միջոցառումները Ադրբեջանից անպակաս լինեին. «Ազգ»

Հունիս 19,2015 12:16

Չգիտեմ` դուք ինչպես, բայց ես ամենեւին էլ չեմ բարդույթավորվում, ավելին` շատ ուրախ եմ, որ հենց Բաքուն ընդունեց Եվրոպական առաջին խաղերը: Ընդ որում` շատ կցանկանայի, որ դրանց ավարտից հետո Բաքուն հյուրընկալեր նաեւ Օլիմպիական խաղերը, հետո էլ, ենթադրենք, ֆուտբոլի աշխարհի առաջնությունը (ավելի վաղ կազմակերպելով Եվրոպայի առաջնությունը) եւ ընդհանրապես խոշոր սպորտային միջոցառումները Ադրբեջանից անպակաս լինեին:

Մի շարք պատճառներով: Նախ որեւէ նման միջոցառման անցկացումը նշանակում է, որ կազմակերպիչ երկիրը հայտնվում է միջազգային հանրության (մամուլի) ուշադրության կենտրոնում, իսկ այդ հանրությունը, հատկապես` մամուլը, սովորություն ունի խոսել գրեթե ամեն ինչից, բացի բուն միջոցառումից: Հետեւաբար, ինչպես դրա ականատեսը եղանք Եվրոպական խաղերի ժամանակ, միջազգային մամուլում անընդհատ կթարմացվեն Ադրբեջանում տիրող իսկական իրավիճակի մասին նյութերը, ինչը մեզ համար միայն լավ է:

Հաջորդը, միջազգային մակարդակի խոշոր միջոցառում կազմակերպելը ենթադրում է նաեւ խոշոր ֆինանսական ծախսեր: Հետևաբար` ամեն անգամ նման բան կազմակերպելիս` Ադրբեջանն ավելի քիչ գումար կուղղի իր ռազմական ոլորտին, ինչը, հասկանալի է, մեզ համար լավ է: Ճիշտ է, թեեւ այդ միջոցառումները նաեւ լավ եկամուտ են բերում, բայց Ադրբեջանի պես երկրում այդ եկամուտներից օգտվողներ չկան, քանի որ օգտվողը մեկն է:

Եվ վերջին, թերեւս, ամենակարեւոր պատճառը: Տարված լինելով իր կազմակերպած միջոցառմամբ, հատկապես այն լիակատար անվտանգ անցկացնելու մտահոգություններով` Բաքուն, առնվազն միջոցառման օրերին շփման գծում ռազմական արկածախնդրության չի դիմում, ինչի ապացույցը ստանում ենք հենց այս օրերին, երբ Ադրբեջանում Եվրոպական խաղեր են, իսկ շփման գծում` հանգիստ է: Սա, բացի մեզ համար շատ լավ լինելուց, նաեւ ապացուցում է, թե ով է շփման գծի անհանգիստը:

Հովիկ ԱՖՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930