Լրահոս
Օրվա լրահոսը

Լորենս Բրուրս. ԼՂՀ ընտրությունները դատապարտող հայտարարությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը չեն նպաստում

Հունիս 19,2015 12:02

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 89-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի հունիսի 19-ին տեղի ունեցած 3-րդ նիստի քննարկման թեման էր «Լեռնային Ղարաբաղ. Միջնորդության դերը»:

«Մինսկի խումբը հարթակ է, որը նույն սեղանի շուրջ է պահում կողմերին, դա փոքր նվաճում չէ: Շատ է քննադատվել Մինսկի խումբը, բայց այն, փաստորեն, միջնորդություն է կատարում բավականին դժվար լուծվող խնդրի շուրջ»,- ասաց «Կովկաս» ծրագրի գիտաշխատող Լորենս Բրուրսը:

Նա հիշեցրեց, որ 2008 թվականից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները միմյանց հետ կապ չունեն: Նա համարում է, որ կարելի է պաշտպանության նախարարների միջեւ կապը վերականգնել, կարող են բանակցություն վարել գյուղնախարարները, իսկ արտաքին գործերի նախարարները պետք է հանդիպեն ոչ միայն արտերկրում, այլ նաեւ միմյանց երկրներ այցելեն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող ընտրություններին՝ Բրուրսն ասաց, որ ընտրությունները դատապարտող հայտարարությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը չեն նպաստում: Նա հավելեց, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքը եւս պետք է մասնակցի ընտրություններին:

«Առանց այս գաղափարների Մինսկի խումբը կլինի գործընթաց առանց գործընթացի: Ճիշտ է՝ պատերազմ չի լինի, բայց այս գործընթացի հետեւանքում բացասական հետեւանքներ կարող են լինել»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930