Լրահոս
Օրվա լրահոսը

Լյովա Խաչատրյան. «Գյուղացու սեղմօղակը այնքան են նեղացրել, որ նա խեղդվում է». «Չորրորդ իշխանություն»

Հունիս 19,2015 11:50

Գյուղատնտեսության ոլորտում առկա մի քանի հրատապ խնդիրների շուրջ զրուցեցինք ԱԺ գյուղատնտեսության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ։ «

ՉԻ» հետ զրույցում նա նշեց.

– Գյուղացու սեղմօղակը այնքան են նեղացրել, որ նա խեղդվում է։ Այսօր նա չունի իր սեփական ռեսուրսները, մինչդեռ առաջին հերթին անհրաժեշտ էր գյուղացու համար ներդնել հարկային ամնիստիայի մեխանիզմը, որպեսզի նա կարողանա նախ ազատվել նախկինում վերցրած վարկերից։ Որպեսգի նա ունենա ազատ միջոցներ, որպեսզի ունենա վստահություն եւ վերադառնա իր հողին ու աշխատանքին։

– Բանկերը գյուղացուն վարկեր տրամադրում են միայն դոլարով եւ բարձր տոկոսադրույքով։ Դուք, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, երբեւէ բարձրացրե՞լ եք այս հարցը։

– Համամիտ եմ Ձեզ հետ։ Գյուղացուն 1000 ղոլար վարկ են տալիս, որից նա վերադարձնում է 2000-ը ու դեռ մի 4000 դոլար էլ պարտք է մնում, այնքան որ բարձր տոկոսներ են։ Բանկը իրենն արդեն վերցրել է, իսկ հիմա պիտի մտածենք բյուջեո՞վ վճարենք գյուղացու փոխարեն, թե՞ բանկերի ախորժակը սահմանափակենք։ Մեկին հինգ ստացել եք ձեր գումարները, բավական է, դրանով սահմանափակվեք։ Գյուղացուն պետք է վարկեր տրամադրել առանց նախապայմանների, որպեսզի կարողանա ոտքի կանգնել։

– Ըստ Ձեզ, ԵՏՄ-ին անդամակցությունը ի՞նչ տվեց գյուղացուն եւ ի՞նչ հնարավորություններ ընձեռեց գյուղատնտեսության զարգացման համար։

– ԵՏՄ-ին անդամակցելը ոչ մեկին ոչ մի բան չի կարող տալ, քանի դեռ որեւէ բան չունես, որով կարող ես դուրս գալ ԵՏՄ։ Եվ բացի դա, ե՞րբ էինք ուզել դուրս գալ արտաքին շուկա եւ ինչ-որ բան վաճառել, որ մեր ձեռքը բռնել էին։ Թե չէ այդ ամենը սին խոսակցություններ են, թե շուկան ենք մեծացնում, եւ այլն։ Մեր տնտեսությունը գնալով հետ է զարգանում եւ դրա դեմն առնելու համար քայլեր պետք է ձեռնարկել:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930