Լրահոս
Օրվա լրահոսը

Քննության ակտիվ փուլում ընդհատեցին քննչական գործողությունները. «Ժողովուրդ»

Հունիս 19,2015 11:46

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործը։

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի պահանջով Գորիսի Սդղի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործի նյութերը հունիսի 16-ին ուղարկել է նախաքննության օրինականությունը վերահսկող դատախազին՝ ծանոթանալու համար։

Հիշեցնենք, որ Կոստանյանը մայիսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ինքը ՔԿ-ից կպահանջի եւ մինչեւ մայիսի 25-ը կստանա Լիսկայի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ ծեծի գործը եւ դրանից հետո նոր միայն կկարողանա գնահատականներ տալ։

ՔԿ-ից, սակայն, պատասխանել էին, որ գործն առայժմ չեն կարող տրամադրել՝ պատճառաբանելով, որ քրգործով ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ դատավարական գործողություններ եւ քննության ակտիվ փուլում քննչական գործողությունների ընդհատումը, վարույթն իրականացնող մարմնի կարծիքով, նպատակահարմար չէ։

Հիմա, պարզվում է, նպատակահարմար է, սակայն այս անգամ էլ դատախազը «տեղում չէ»։ Գեւորգ Կոստանյանը մեկնել է Ստրասբուրգ, կվերադառնա, նոր միայն դատախազությունը պատասխան կհրապարակի մարզպետ Խաչատրյանի գործով:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930