Լրահոս
Օրվա լրահոսը

Ակցիզային հարկի մասին օրենքը հունից հանել է որոշ պատգամավորների (Տեսանյութ)

Հունիս 19,2015 11:42

ՀՀ ԱԺ-ն արտահերթ նստաշրջանում քննարկում է «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե իրենք «դեմ» են քվեարկելու օրենքի նախագծին, քանի որ այս լարված ժամանակաշրջանում չի կարելի նման փոփոխությունների դիմել:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե «Մենք էլ ենք դեմ, բայց երեկ հայտարարեցի, որ եկեք քվեարկենք հիմա, երկրորդ ռեժիմի ընթերցումը թողնենք աշնանը»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, թե այս փոփոխությունները կործանարար են և չի կարելի թողնել անգամ երկրորդ ընթերցում:

ՕԵԿ-ը խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, որպեսզի քննարկեն քվեարկելու հարցը` արձագանքելով, թե «Մեզ թվաց, որ Դուք` Գալուստ Սահակյան, խորհրդարանի կողքին եք ու դեմ եք»:  Գալուստ Սահակյանը կրկին դիմելով տիկին Բիշարյանին հեգնեց, թե հերոսական ելույթ էր:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930