Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Ստեփան Մարգարյանը չենթարկվեց ԲՀԿ խմբակցության որոշմանը. «Ժողովուրդ»

Հունիս 19,2015 11:03

Հատված ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի հարցազրույցից:

– Պարոն Մարգարյան, ինչո՞ւ եք կողմ քվեարկել «ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքային համայնքի եւ հարակից տարածքների զարգացման եւ ներդրումների խրախուսման մասին» օրինագծին, ինչո՞ւ եք խմբակցության նիստում հայտարարել, որ Դուք չեք «ենթարկվելու» խմբակցության որոշմանը։

– Ծրագրի գաղափարը շատ դրական է, որովհետեւ առանց որեւէ տարածքի զարգացման ծրագրի տեղական ինքնակառավարման մասին խոսելը մեծ վերապահում է պահանջում։

Ես կարծում եմ, որ ցանկացած տարածաշրջան կամ քաղաք պետք է կանխատեսելի լինի ոչ միայն այնտեղի բնակչի, այլ նաեւ ներդրողի համար։

Ես իմ ելույթում նշել եմ, որ մենք լրացուցիչ պայմաններ ապահովելու խնդիր ունենք, որպեսզի պոտենցյալ ներդրողին գրավենք, դա նշանակում է, որ մեզ մոտ ինչ-որ բան վատ է, մեզ մոտ խաղի կանոնները լավ չեն եւ այլն։

Ես համաձայն չեմ, որ այդ խորհուրդը, որը ստեղծված է, ինքը շատ ավելի մեծ լիազորություններ ունի, քան տեղական իշխանությունները, դա այդպես չէ, պետք է ուշադիր կարդալ, որոշ ձեւակերպումներ կային, որոնք առաջարկել ենք փոխել։ Մնացածը լավ է։

– Եթե լավ է, այդ դեպքում ինչո՞ւ էր ԲՀԿ-ում որոշում կայացվել ձեռնպահ քվեարկել օրինագծին։

– Անորոշությունների պատճառով այնտեղ նույնիսկ կարծիք կար, որ հարկային արտոնությունների պարագայում Սահմանադրություն է խախտվում եւ այլն, ու այս ձեւով նախագծեր բերելու թերությունն էր այստեղ արտացոլված։ Իրավաբանական վարչության եզրակացություն մենք չունենք այս փաթեթում։ Եթե խնդիր կա, ես միանշանակ կողմ եմ, որ դա վերանայվի, անշուշտ մենք չենք կարող ընդունել օրենք, որը կհակասի ՀՀ Սահմանադրությանը։ Բայց այս օրենքով Դիլիջանը դառնում է հասկանալի եւ կանխատեսելի վաղվա օրվա առումով:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930