Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Ջավախյան. «Ես Վերնիսաժում տնկված մեխի գլուխ եմ». «Հրապարակ»

Հունիս 19,2015 10:40

Իմ ապրած օրերը պատմություն են, վայելքիս ակնթարթները՝ ժամանակ։ Ֆրանսիայի մեծագույն գրողն ասել է. «Եվ ի՞նչ է պատմությունը՝ մեխ, որից կախում եմ իմ վեպերը»։ Իսկ ի՞նչ է ներկա ժամանակը՝ կրկին ու կրկին մեխ, որից կախում եմ պատմվածքներս… Ես Վերնիսաժում տնկված մեխի գլուխ եմ, որին, որքան էլ տարօրինակ է, չեն շրջանցում աշխարհի ընթերցողները։ Գրեթե ամեն օր ինձ նոր անծանոթ է մոտենում.

– Լեւոն Ջավախյանը Դո՞ւք եք…,- բարեկամաբար ձեռք են մեկնում։

Գլուխը (մեխի) կորցնել կարելի է։ Գրածս ընդամենը հինգ լղարիկ գիրք է։ Դեռ ոչինչ չարած՝ ամեն ինչ եմ։ Հպարտանալու քիչ բան ունեմ, բայց թեեւ անհուսալիորեն, բայցեւայնպես սիրահարված եմ ինձ։ Մեղքս ի՞նչ թաքցնեմ. էն, ինչ իմ մասին ասում են, գրում, գովում ու փառաբանում, ես էլ գիտեմ, որ սուտ ա, համա… համա՝ դիրս գալիս ա…

Իմ դուրն ուրիշ բան չի գալիս… Որ ժամը մեկ վազում եմ դեպի զուգարան։ Գլխաբաց մարդու օրը կտրի։ Ձմռան ցուրտն ու աշնան խոնավությունն իրենցն արել են։ Մեզս չեմ կարողանում պահել։ Դեպի տուալետ հերթական արշավիս ճանապարհին մի երիտասարդ առաջս կտրեց։

– Կներեք,- ասաց,- Դուք գրո՞ղ եք…

Երկար-բարակ խոսելու տեղը չէր։ Վահագնը կողքիս կարճ կապեց։

– Ո՛չ,- ասաց,- շռող է:

Լեւոն ՋԱՎԱԽՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930