Այս եւ հաջորդ տարի եւս պետբյուջեի կատարման խնդիր ա, քանի որ այլեւս կաշի քերթելու տեղ չի մնացել, հարկերը պակաս են հավաքել, եւ արտահանումն է քչացել, եւ ներկրումը, եւ արտադրությունը, եւ սպառումը։ Բերվում են սահմռկեցուցիչ թվեր դրված ցուցանիշների տապալման վերաբերյալ։ Ուստի կառավարությունն օրենքի «հանճարեղ» փոփոխություն բերեց ԱԺ՝ հընթացս մտածել 2016թ. բյուջեի մասին։ Օգնության է գալիս փորձված մեթոդը՝ արտաքին պարտքի ներգրավում։
Քանի որ ՀՀ արտաքին պարտքն այս պահին կազմում է ՀՆԱ-ի 50 տոկոսը, ուրեմն պետք է նոր բան մոգոնել։
Հունիսի 10-ի նիստում կառավարությունը հաստատեց «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի մասին, որով «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 6-րդ եւ 8-րդ կետերում «պետական» բառը փոխարինվում է «կառավարության» բառով, իսկ 7-րդ կետում՝ «պետական պարտքը» փոխարինվում է «կառավարության պարտքը» բառերով։ «Պետական պարտքի մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտքը չի կարող գերազանցել ՀՆԱ-ի 60 տոկոսը, իսկ եթե գերազանցի ՀՆԱ-ի 50 տոկոսը, ապա հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը չի կարող ՀՆԱ 3 տոկոսից ավելի լինել։ Փոփոխություններով, կառավարությանը հնարավորություն է տրվում մեծացնել բյուջեի դեֆիցիտը կամ նոր պարտքեր ներգրավել՝ չմտածելով 60 տոկոսի մասին։ Կենտրոնական բանկի պարտքը չի մտնելու օրենքով նախատեսված սահմանափակումների մեջ։ Բյուջետային ծախսերը կատարելու համար կառավարությունը կգնա արտաքին պարտքի կտրուկ մեծացման։
Թեեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պնդում է, որ Հայաստանն ունենալու է 2015 թվականի ավարտի 4.1 տոկոս տնտեսական աճ, սակայն թե Արժույթի միջազգային հիմնադրամը, թե Համաշխարհային բանկը կանխատեսումներն իջեցրել են 0-1 տոկոսի։
Կարդացեք նաև
Բայղուշություն չթվա, բայց լավ բանի մեջ չենք հայտնվել…
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում