Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեժիմի» կողմնակիցները

Հունիս 19,2015 10:18

ԲՀԿ-ի հետ կապված պատմությունը բազմիցս մեկնաբանվել է: Բայց կապել մի քանի ամսվա քաղաքական զարգացումները մեկ գործարարի անձի, նրա՝ քաղաքականությամբ զբաղվելու կամ չզբաղվելու հետ, ինձ թվում է՝ չափից դուրս պարզունակ մոտեցում կլիներ: Եթե ընդդիմության մեջ իսկապես կան մարդիկ, որոնք ցանկանում են, որ մեր երկրում ինչ-որ բան փոխվի, նրանք, բացի «ռեժիմի անհապաղ հեռացումը» պահանջելուց, պետք է հասկանան, թե ինչի վրա է հիմնված այդ «ռեժիմը»: Դա, հավանաբար, պետք կգա հերթական ալիքը բարձրացնելուց եւ հերթական անգամ կոտրվելուց առաջ:

Այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունեցել այս տարվա փետրվարի առաջին կեսին: Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է համեմատել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ակտիվությունն այն ժամանակ եւ հիմա (դարձյալ՝ ոչ թե անձի վրա սեւեռվելու, այլ պարզապես՝ որպես ցայտուն օրինակ): Հիշենք. նա խոսել է բազմաթիվ թեմաներով` տնտեսական քաղաքականություն, սահմանադրական փոփոխություններ, Պերմյակով, եղել են նաեւ զուտ պոպուլիստական անդրադարձներ` արագաչափեր, կարմիր գծեր եւ այլն: Նույն թեմաները զարգացնում էին նաեւ Քոչարյանին համակրող կայքերը եւ առանձին քարոզիչները:

Եվ հանկարծ այս ամբողջ քաղաքական ակտիվությունը բավականին կտրուկ ձեւով նվազեց: Օբյեկտիվ պատճառներ դրա համար չկան: Իշխանությունը կարծես թե չի հրաժարվել սահմանադրական փոփոխություններից (չնայած՝ ո՞վ գիտի), տնտեսական իրավիճակը շարունակում է նույնքան տխուր մնալ, Պերմյակովը չի հանձնվել հայաստանյան արդարադատությանը, օրինազանց վարորդները շարունակում են «տուգանքի թղթեր» ստանալ եւ դժգոհել: Եթե քննադատության առիթները մնացել են, ապա ինչո՞ւ այն այլեւս չի հնչում համապատասխան շրջանակների կողմից: Ուրեմն ինչ-որ բան փոխվել է Հայաստանից դուրս: Կամ ավելի ճիշտ՝ նրանց, ովքեր հույսեր էին կապում այդ «դրսի» հետ, հասկացրեցին, որ այդ հույսերը սնամեջ են:

Բայց եթե իշխանամետ եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ակտիվությունը պայմանավորված է զուտ նրանով, թե ինչ են Մոսկվայից ասելու, ապա նրանցից չարժե ակնկալել մտքի արտակարգ փայլատակումներ կամ ինչ-որ յուրահատուկ անկեղծություն: Կամ դուք անկախ պետության քաղաքական գործիչներ եք, կամ էլ զբաղվում եք խարդավանքներով՝ Կրեմլում նստած «ղեկավարության» բարեհաճությանն արժանանալու համար: Մնացած բացականչությունները («վա՛յ, աղքատության տոկոսը», «վա՛յ, արտագաղթը») զուտ համեմունքներ են:

Եթե կարճ ձեւակերպենք՝ նրանք, ովքեր խորհրդարանում քվեարկել են ԵՏՄ-ի օգտին, նրանք քվեարկել են իրենց սիրած կամ չսիրած «ռեժիմին» կողմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ոչ միայն – սակայն նաեւ – Հայաստանի պարագային, «իշխանամետ կամ ընդդիմադիր քաղաքական ուժ» կամ դերակատար լինելուց զատ, արդեօք չկա՞յ ոչ մի այլ ուղի: Միակ այլընտրանքները, բացառապէս, այդ երկո՞ւքն են միայն: Կամ՝ իշխանութեան հետ, կամ՝ անոր դէմ. եւ վերջ:

    Ապահովաբար, գոյութիւն ունի երրորդ ուղի՝ հեռու մնալ որեւէ քաղաքականութիւնից: Ոչ մի խմբակին միանալ կամ համակրիլ, ոչ ել անոր հակառակորդին:

    Սակայն յատկապէս Հայաստանի պարագային, քաղաքական դերակատարների համար մանաւանդ, անհնար է, անընդունելի է այս մօտեցումը: Չեն կարող իսկ զայն հասկանալ: Այսինքն, քաղաքական ոեւէ անձի կամ որեւէ խմբակի համար՝ կամ իր կողմէն ես, կամ ել իր դէմն ես, ուրիշ ելք չունես, չկայ, չի կարելի:

    Անհատական ազատութեան կաշկանդում է այս: (Նաեւ, հաւաքական իրաւունքի եւ ազատութեան ժխտում, ի մտի ունենալով օրինակի համար Սփիւռքահայութեան պարագան: )

    Մարդ իրաւունք չունի՞ չխառնուելու քաղաքականութեան, որեւէ ձեւով: Նուիրուելու համար լիովին ոչ-քաղաքական գործունէութեան: Գոյութիւն չունի՞ ոչ-քաղաքական աշխատանք, իսկապէս ապաքաղաքական ազգասիրութիւն, հայրենասիրութիւն… Անշուշտ թէ այո, եւ այդ ճանապարհը, յաճախ, աւելի դժուար եւ դժնդակ է, աւելի ամուր կամքի, ծանր ջանքերի եւ յարատեւութեան կը կարօտի: Նուազ զուարճալի է, նաեւ, քան թէ քաղաքական կարգ մը խաղեր, մի բացայայտ կրկես, որոնք ոմանց համար նոյնիսկ փախուստի միջոց են իսկական աշխատանքից, խուսափում՝լուրջ յանձնառութիւնից:

    «Եթէ իմ ընկերս չես, բա ուրեմն իմ թշնամիս ես»-ի այդ մտայնութիւնը նաեւ տղայական է: Յիշեցնում է Նախակրթարանի զբօսանքի պահերին տեղի ունեցող «կռիւները»: Որոնք ընդհանրապէս կ’ընթանային հետեւեալ ձեւով՝
    . երկու խմբակներ իրարու դէմ կը շարուէին,
    . ամէն մէկի մէջտեղը, մի – զգուշաւոր- քայլ առաջ կանգնած՝ ղեկավարը (անոնցմէ աւելի խելացիները խումբին ետեւը կը կանգնէին),
    . ապա, մի կողմը միւսին ուղղութեամբ սպառնական նայուածքներ ու խօսքեր կը նետէր. կանգնած տեղից, օդին մէջ, սարսափելի շարժումներ կ’ընէր…

    Մինչեւ որ զանգը հնչէ, եւ ամէն մարդ քաջաբար բարձրանայ դասարան:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա

    https://www.shoushisummercamp.org/

    ..

  2. Գալուստ Ենոքյան says:

    Հարգելի Հայդուկ, հարգելով Ձեր կարծիքը, կուզեի հարցնել արդյոք չէք կարծում որ Ձեր առաջարկած «երորդ» ուղին ,ինքը, ամենաքաղաքականն է: Դուք ուզում էք որ «ժողովուրդը» որի վզին ողակաը գնալով սեմվում է ներկա իշխանությունների կողմե «քարտ բլանշ» տա իրենց խեղթողներին: Սփյուռք կոչվածը արդեն բավական ժամանակ է այդ «քարտը…» տված է, բոլորս սփյուռքեն այս ամենը «կդիտենք» կարծես 1973 «Արարատի» հերթական խաղը…: Իհարկե ես Ձեր քաղաքական հայացքները կհարգեմ, սակայն Հայաստանի մեջ ծեր մորեղբայրունիմ, եղբայրներ ու քույր, հարազատ ընկերներ որ կվախնն ծպտուն հանել, որ իրենց միակ գոյության աղբյուրը հանակարծ չկտրվի:Նայեվ ունենք ժողովուրդ որ գիշերները սոված կպարկեն այն հույսով որ վաղը մի բան կփոխվի… իսկ Դուք իրենց կսեք «լռությունը լավ բան է» : Հույսով եմ Ձեր երեխաները նման փորձության չեք ենթարկե, սակայն կուզեք զրկել Հայաստանին բազմահազար երեխաներուն…
    Եթե սխալ եմ , կներեք…

    • Հ.Շ. says:

      Յարգելի Գալուստ,

      Քո ասածները բոլորը շիտակ կը լինէին,
      եթէ միայն՝ իմ ըսածս լինէր այն, ինչ որ դու հասկացել ես…

      Ըստ քո մեկնաբանութեան,
      ես ասած լինեմ թէ ո՛չ ոք պէտք չէ խառնուի քաղաքականութեան,
      բացի՝ ի պաշտօնէ, արհեստավարժ, քաղաքական գործիչներից:

      Ընդհակառակն, ես ասում եմ թէ արդէն պէտք եղածից շա՜տ աւելի մարդիկ զբաղվում են քաղաքականութեանբ, եւ միայն քաղաքականութեամբ, հետեւաբար՝ լաւ կը լինի որ ոմանք ել հեռու մնան այդ դաշտից, եւ մնացեալները բարեհաճին անոնց շնորհել այդ տարրական իրաւունքը… Առանց անտեղի, անհիմն, ձրի եւ անարդար «պիտակաւորումների»…

      Իսկ երեխաների վերաբերեալ ակնարկութիւնը իրոք… տարօրինակ է, երբ որ իմ եւ կնոջս ստանձնած ամբողջ առաքելութիւնը տրամադրուած է, առաջին հերթին, Մայր Հայրենիքի երեխաներին, իսկական, հողի վրայ ներկայութեամբ եւ աշխատանքով, յարատեւութեամբ:

      Ի վնաս մեր երեխաներին, նոյնիսկ…

  3. Գալուստ Ենոքյան says:

    Ես համամիտ եմ Հայդուկ, եվ կկարծեմ որ վաղուց ժամանակն է որ վաղուց ժամանակն է , որ ողջ ՀՀԿ կուսակցությունը եվ բոլոր նրանց հարող, մեջք կանգնած կուսակցությունները , վերջապես հրաժարվեն քաղաքականությունից, որովհետեվ նրանք այս քանի երկար տարիներին ապացուցեցին որ միայն ագահ, շահի մտայնությունը իրենց բերած է քաղաքականություն: Ժամանակն է որ իսկական ընտրությունների միջոցով ընտրված, իսկապես արհեստավարժ քաղաքական գործիչները գան իշխանության, այլ ոչ թե մարդիկ որոնք առանց նախորոք գրված թղթի խոսել չգիտեն, եվ Հայաստան երկրի մեջ կկատարեն ուրիշ երկրին թելադրանքները…
    Շնորհակալ եմ Ձեր հայրենասեր գործունեության համար Արցախին մեջ…

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930