Լատվիայի նախագահի նստավայրը գտնվում է մայրաքաղաք Ռիգայի «Հին քաղաք» կոչվող հատվածում: Շենքը միանգամից գրավում է երկիր այցելող զբոսաշրջիկներին՝ իր հետաքրքիր ճարտարապետական լուծումներով: Հայաստանում ապրող զբոսաշրջիկի համար գուցե առաջին հայացքից այն նախագահական չթվա. այստեղ ոստիկաններ, շենքը պահպանող «պահակազոր» չես տեսնի, հացադուլ եւ նստադուլ անողների՝ եւս:
Շուրջբոլորը միայն լուսանկարվել ցանկացող զբոսաշրջիկներ եւ սովորական անցորդներ են: Այսպիսի «անտարբերության պայմաններում» Լատվիայի նախագահները հավանաբար պաշտպանության կարիք չունեն, անվտանգություն ապահովելու խնդիր նրանք չեն տեսնում:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ռիգա-Երեւան
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
18.06.2015