Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն ՀՀ-ում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ լուրջ վերապահումներ ունի

Հունիս 19,2015 17:30

Հայաստան այցից հետո Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերը եւ Ալան Միլը ուշագրավ հայտարարությամբ են հանդես եկել: Նրանք կարեւորել են այն, որ «սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակները պետք է լինեն քաղաքական բազմակարծությունն ամրապնդելը, Ազգային ժողովի առաջ կառավարության հաշվետվողականության բարձրացումը եւ քաղաքական համակարգին հասարակության վստահությունը»:

Սակայն անզեն աչքով էլ ակնհայտ է, որ ՀՀ քաղաքական դաշտում այս պահի դրությամբ բազմակարծություն եւ կոնսոլիդացիա, որի մասին բազմիցս շեշտել է Վենետիկի հանձնաժողովը, ապահովված չէ: Քաղաքական մի շարք խաղացողներ, օրինակ՝ ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ԲՀԿ-ն, դեմ են սահմանադրական փոփոխություններին, նրանցից որոշները ընդհանրապես հրաժարվում են այս հարցով քննարկումների մասնակցել, սակայն անգամ այս պարագայում ՀՀ իշխանությունները համառ են առաջ տանել ու ավարտին հասցնել սահմանադրական փոփոխությունները, մինչեւ անգամ արդեն տարբեր հայտարարություններից պարզ է դառնում, որ հնարավոր է՝ նոյեմբերին անցկացվի այս հարցով հանրաքվե:

Ուստի հարց է ծագում՝ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս պետք է վարվի, որ կարողանա ե՛ւ իր վերարտադրության հարցերը լուծել, ե՛ւ ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունները բարելավել:

Թեմայի շուրջ կարդացեք 

«Առավոտ» օրաթերթ
18.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930