Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի օկուպացիայի մասին ԵԽԽՎ-ում հնչած հայտարարությունը ընդամենը հղում էր մեկ այլ զեկույցի

Հունիս 19,2015 16:30

Հայաստանի կողմից Ղարաբաղն օկուպացնելու մասին ԵԽԽՎ-ում հնչած հայտարարությունը վերջին օրերին ՀՀ քաղաքական դաշտում լուրջ մտահոգություններ էր առաջացրել: «Առավոտը» ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ արդյոք հայկական պատվիրակության թերացումը չէ՞ր սա: Նա նշեց, թե այս հարցով մամուլում թյուրիմացություն եւ ապատեղեկատվություն է սպրդել: Տիկին Զոհրաբյանը պարզաբանեց, որ ԵԽԽՎ-ում քննարկվել է «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին» զեկույցը, որում հղում է կատարվել մեկ այլ զեկույցի` «Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ» վերնագրով: Տիկին Զոհրաբյանը նաեւ տեղեկացրեց, թե այս զեկույցի պատրաստման աշխատանքներն այժմ կասեցված են, քանի որ այն չունի զեկուցող: Նշենք, որ որպես զեկուցող էր ընտրվել անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վալտերը, սակայն տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ նա այժմ պատգամավորի մանդատից Մեծ Բրիտանիայում զրկվել է, ուստի միայն եթե նա դառնա լորդ, այդ պարագայում կարող է կրկին ստանձնել զեկուցողի դերակատարությունը, ինչը քիչ հավանական է: Նաիրա Զոհրաբյանի տեղեկացմամբ՝ եթե զեկուցող էլ ընտրվի, ապա զեկույցի վերջնական տեսքի մասին կարող ենք խոսել միայն 1-1,5 տարի հետո:

Դառնալով քննադատություններին՝ տիկին Զոհրաբյանը եզրափակեց. «Եթե որեւէ մեկը խորհրդարանում կարողանա աշխատել ներկայիս Ստրասբուրգում, որի քաղաքական վերնախավը գնված է Ադրբեջանի կողմից, ես պատրաստ եմ ԲՀԿ իմ քվոտան զիջել նրան»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930