Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լիմոնը եւ ձուն` կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Հունիս 19,2015 11:00

Հայտնի է, որ հավի ձվի կճեպը շատ օգտակար է մարդու օրգանիզմի համար: Ավելին, հնում մարդիկ այն մանրացրել եւ օգտագործել են ամենօրյա սննդակարգում: Բժիշկների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հավի ձվի կճեպը 90%-ով բաղկացած է կալցիումի կարբոնատից (ածխաթթվային կալցիում), որը, ի տարբերություն տարբեր պրեպարատների, շատ հեշտ է մարսվում: Ընդ որում, կճեպը նաեւ օրգանիզմին խիստ անհրաժեշտ միկրոէլեմենտներ, երկաթ, ֆտոր, պղինձ, մարգանեց, մոլիբդեն, ֆոսֆոր, ցինկ, կրեմնիում (սիլիցիում), ծծումբ, ընդհանուր թվով` 27 էլեմենտ է պարունակում:
Հատկապես կարեւոր են կրեմնիումը եւ մոլիբդենը, որոնց պարունակությունը մեր ամենօրյա սննդի մեջ չափազանց քիչ է, սակայն դրանք շատ անհրաժեշտ են մեր օրգանիզմի կենսաքիմիական ռեակցիաների նորմալ գործընթացների համար:
Կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ ժողովրդական բժշկությունն առաջարկում է ձվով եւ լիմոնով պատրաստված հեղուկ, որը, ըստ մասնագետների, մի քանի անգամ կրկնելուց հետո վերացնում է քաղցկեղը:

Հարկավոր է 5 հատ նույն օրվա ածած տնական հավի ձու (ցանկալի է մուգ կեղեւով): Ձուն լավ լվանալ եւ տեղադրել բաժակի մեջ, վրան լցնել այնքան թարմ լիմոնի հյութ, որ ձուն ծածկվի: Բաժակի բերանը փակել, դնել մութ տեղ եւ թողնել 5-6 օր, որպեսզի ձվի կեղեւը լիմոնի հյութի մեջ լուծվի: Ձվի սպիտակուցը եւ դեղնուցը զգուշությամբ թաղանթով պետք է հեռացնել բաժակի մեջից, որպեսզի ձվի սպիտակուցից եւ դեղնուցից լիմոնի հյութի մեջ չհայտնվի, որից հետո լուծույթը պետք է խմել առավոտյան` անոթի վիճակում (օրը 1 ձվի եւ լիմոնի հյութ): Եվ երբ խմեք 1-ին ձվի եւ լիմոնի հյութը, այդ օրը պատրաստեք 5-րդ ձուն: Ամեն խմելուց հետո պառկել 2-3 ժամ, որից հետո նոր միայն նախաճաշել: Բուժումը կրկնել 10-15 օր, հետո դարձյալ 5 օր:

Բուժումը սկսելու համար խորհրդակցեք ձեզ բուժող բժշկի հետ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
18.06.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անուշ says:

    Հարգելի ընթերցող, Ձեր գրառումը լատինատառ լինելու պատճառով չի հրապարակվում: Ձեր գրածին ի պատասխան, նշեմ, որ այս բաղադրատոմսը փորձված է, այն ոչ թե ռուսական կայերից կամ «գլամուռային» ամսագրերից արտատպված է, այլ օգտվել ենք հայկական ժողովրդական բժկության մասին գրքից: Ընդ որում, մենք բարեխղճորեն հորդորել ենք ընթերցողներին` մինչ բուժումը սկսելն, անպայման խորհրդակցել բժշկի հետ:

  2. Zakar says:

    Դե եթե փորձված է կարող եք դիմել նոբելյան մրցանակ ստանալու համար ֊ թող աշխարհը վատ զգա, որ մինչ այժմ չի կարողանում քաղցկեղի բուժում գտնել իսկ հայերը դարեր ի վեր չգիտեն ինչ բան է այդ հիվանդությունը։ Մեկնաբանությունս էլ ջնջում եք իբր թե լատինատառ լինելու պատճառով, անհեթեթ բաներ եք ասում,հայերենից եք օգտվել ֊ հղում բերեք թե որ աղբյուրից, բա էտ դեպքում ինչի ա ձեր մոտ մարգանեց այլ ոչ մանգան, կրեմնիումի մասին արդեն գրել էի, մի խոսքով ռուսերենից վատ թարգմանված ու չստուգված բանա։
    Երկար բարակ չգրեմ, դուք ձեր “րեպուտացիան”, որովհետև համոզված եմ այս տեսակի և որակի հրապարակումներ ոչ ոք չի էլ կարդում։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930