Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շարմազանովը հոսանքի սակագնի բարձրացման մասին. «Մենք դեմ ենք սուբյեկտիվ թանկացումներին». (Տեսանյութ)

Հունիս 18,2015 22:30

Aravot.am-ն այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեց՝  արդյոք վիրավորվա՞ծ չէ իշխող կուսակցությունը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի պահվածքից. նա չներկայացավ Ազգային Ժողովում էլեկտրաէներգիայի թանկացման մասին նիստին, չներկայացավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին, բայց սպառնալիքներով նամակ ուղարկեց հանձնաժողովի նախագահի Ռոբերտ Նազարյանին, արդյոք նման վարքագիծը պայմանավորվա՞ծ չէ Ռուսաստանի գործոնով:

«Ձեր նշած պաշտոնյայի հայտարարությունների եւ վարքագծի հետ կապված թե Ազգային ժողովի նախագահն իր կարծիքը հայտնել է, թե պարոն Նազարյանն է իր կարծիքն հայտարարել է, ես ավելացնելու ոչինչ չունեմ: Ինչ վերաբերում է 17 դրամով թանկանալուն, չի կարող 17 դրամով  թանկանալ: Մենք դեմ ենք ցանկացած սուբյեկտիվ թանկացմանը»:

Դիտարկմանը, որ Բիբինը հայտարարել է, որ եթե 17 դրամով չթանկացվի, ապա չի կարողանա նորմալ, պատշաճ էլեկտրաէներգիայի մատակարարում ապահովել, Շարմազանովն արձագանքեց. «Ես հակված եմ ավելի շատ հավատալ Ռոբերտ  Նազարյանին, եւ հանձնաժողովի ներկայացուցիչներին»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930