Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովից լրագրողներից հետաքրքրվեցին Բաքվում կայացած Եվրոպական խաղերի մասին, արդյոք նախագահ Ալիեւին հաջողվեց ժողովրդավարական դեմք ցույց տալ, որը հետագայում նշանակություն կունենա Ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացում:
«Բաքվի խաղերը լավ փաթեթավորված շոու էր, որը ցույց էր տալիս, որ կա 2 Ադրբեջան: Մի Ադրբեջանը այն մարզադաշտն էր, որտեղ բոլորը երջանիկ դեմքերով էին, բայց դա ինձ հիշեցնում էր շատ դեպքերում տարբեր ավտորիտար երկրներ, որտեղ կային բազում պրոբլեմներ, բայց մարդիկ ստիպված էին ժպիտով քայլել եւ ասել` կեցցե՛ այս առաջնորդը»,-ասաց Շարմազանովը: Նրա խոսքերով՝ Բաքվի խաղերը ցույց տվեցին Ադրբեջան իրական դեմքը:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ