Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս Ադրբեջանը կարող է տապալել այդ փաստաթուղթը, եթե Սերժ Սարգսյանն արդեն տապալել է»

Հունիս 18,2015 22:15

Այսօր Վարչական դատարանում «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ն ընդդեմ ՀՀ Արտաքին գործերի նախարարության հայցով նախնական դատական նիստը կրկին հետաձգվեց:

Հիշեցնենք, որ «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ն հայցադիմումով նախարարությունից պահանջում է տրամադրել տարիներ շարունակ բանակցված և 2013 թվականին համաձայնեցնելուց հետո տապալած Հայաստան-ԵՄ Ասոցացման ու Խորը և համապարփակ առևտրի համաձայնագրի նախագիծը:

Հ/Կ համակարգող Դանիել Իոաննիսյանը պատմեց, որ նախարարության ներկայացուցիչը դատարանում պնդում է՝ համաձայնագրի նախագիծը ծառայողական գաղտնի է, այդ պատճառով չեն կարող ներկայացնել: Դատական նիստը հետաձգվեց, որ նախարարության ներկայացուցիչը ներկայացնի ապացույցներ, որ այդ նախագիծն իսկապես ծառայողական գաղտնիք է:

«Իրենք ասում են, որ փաստաթղթի հրապարակումը կարող է վնասել Հայաստանին: Երբ հարցնում եմ՝ ինչպես, պատասխանում են՝ այ օրինակ մեր հարեւան երկրներից մեկը, ենթադրաբար Ադրբեջանը, կարող է դա օգտագործել մեր դեմ ու այլ պետությունների վրա ճնշում գործադրի, որ այդ համաձայնագիրը տապալեն: Հարց է առաջանում՝ ինչու եք վախենում, որ Ադրբեջանը կարող է տապալել այդ համաձայնագրի ստորագրումը, եթե Սերժ Սարգսյանը 2013 թվականի սեպտեմբերի երեքի հայտարարությամբ արդեն տապալեց այդ համաձայնագրի ստորագրումը: Սա արդեն տապալված փաստաթուղթ է»,- ասաց Դանիել Իոաննիսյանը:

Նրա խոսքով, իրենք այդ փաստաթուղթը պահանջում են, որ նախարարությանը ստիպեն ավելի բաց աշխատել, որ ՀՀ քաղաքացիներն էլ  ներգրավված լինեն արտաքին քաղաքական գործընթացներում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930